Զանգվածային բախումներ Հունաստանում. video
Հունաստանի Աթենք և Սալոնիկ քաղաքներում զանգվածային բախումներ են տեղի ունեցել երիտասարդների և ոստիկանների միջև: Երիտասարդները երթ են կազմակերպել՝ 1973թ. նախկին խունտայի դեմ ուսանողական ապստամբության տարելիցի կապակցությամբ, հաղորդում է Associated Press-ը: Ոստիկանության հաղորդմամբ՝ բախումների հետևանքով 2 քաղաքացի է տուժել: Ոստիկանությունը ստիպված է եղել ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ կիրառել:
