Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն ապահովել է շուրջ մեկ միլիոն դիտում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 17-ին շուրջ երկուսուկես տարվա դադարից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի քան 4 ժամ տևած մամուլի ասուլիսը բավական մեծ արձագանք ունեցավ, որոնք չեն դադարում անգամ հաջորդող օրերին։ Ասուլիսը լայնորեն տարածվեց նաև հարևան երկրների և արտասահմանյան այլ երկրների լրատվամիջոցներում ու հատկապես Սփյուռքում։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 50 լրատվամիջոց: Բազմաթիվ լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են մամլո ասուլիսը, ինչը վկայում է երկրորդ նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ «Փաստը» ուսումնասիրեց ուղիղ հեռարձակմամբ լուսաբանած բազմաթիվ լրատվամիջոցներից 16-ում հանրային հետաքրքրության դիտումների պատկերը՝ ասուլիսից 48 ժամ անց՝ փետրվարի 19-ին։

Եվ այսպես, դիտարկեցինք «Ազատություն» ռ/կ, News.am, 5-րդ ալիք, 24news. am, Faktor TV, Yerevan.today, Civilnet, Yerkir.am, «Երկիր Մեդիա», Hayeli կայքերի ֆեյսբուքյան և յութուբյան, Armlur. am, «Առավոտ», «Հրապարակ», 168.am, Politik.am, A1Plus կայքերի յութուբյան էջերը (վերջիններս ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում չեն ունեցել), Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան դաշինքի» ֆեյսբուքյան պաշտոնական էջերը։

Փետրվարի 19-ին ժամը 15։30-ի դրությամբ թվարկված հարթակներում ասուլիսը դիտել էր 958144 օգտատեր: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռ/կ ֆեյսբուքյան էջում, օրինակ՝ արձանագրվել է մոտ 400 հազար դիտում, «5-րդ ալիքի» ֆեյսբուքյան էջում՝ 53500, յութուբյան էջում՝ 61 հազար, Yerevan.today -ի ֆեյսբուքյան էջում՝ 58400, Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ 114 հազար և այսպես շարունակ։ Կրկնենք՝ խոսքը վերաբերում է ամբողջական ասուլիսի ուղիղ հեռարձակմանը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ տեղադրել են ասուլիսից հատվածներ՝ տեսանյութերով, որոնց դիտումները չենք հաշվարկել։ Ասուլիսը, ի դեպ, ուղիղ հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի նկատմամբ հետաքրքրության ամբողջական պատկերը շատ ավելի մեծ է։

դիտվել է 536 անգամ
Լրահոս
Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր «Շպրտելու են դուրս, ու․․․»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am