Փարաքարի ընտրություններին քրեական միջադեպերն անխուսափելի կլինեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն Գյումրու, Փարաքարում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով քաղաքական դաշտն այդքան էլ հետաքրքրված չէ, ուստի հնարավոր է կրկնվի նախորդ ընտրությունների պատկերը։ Մասնակցելու հայտ է ներկայացնելու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը 2021-ին ստացել էր ամենաշատ՝ 48.94% ձայներ եւ ավագանու 21 մանդատից 10-ը, սակայն չկարողացավ ձեւավորել մեծամասնություն, քանի որ ՔՊ-ն, իր լծակները գործի դնելով, գործարքի գնաց Դավիթ Մինասյանի հետ, եւ ձեւավորեցին կոալիցիա։ «Ապրելու երկրի» թեկնածուն կրկին կլինի Վոլոդյա Գրիգորյանը։

ՔՊ թեկնածուն համայնքապետի ԺՊ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը նախորդ ընտրություններից հետո համայնքի ղեկավարի 1-ին տեղակալն էր, այնուհետեւ ղեկավար դարձավ` Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո։ Սակայն 2023-ի աշնանը մահվան ելքով միջադեպից հետո նա հրաժարական տվեց, բայց կուսակցության անցկացրած փրայմերիզի արդյունքում կրկին դարձավ ՔՊ-ի թեկնածուն։ 2021-ին ՔՊ-ն ստացել էր 27.54% ձայն։

Տեղեկություններ կան, որ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը եւս մտածում է առաջադրվելու մասին, սակայն նրա նախկին թիմակիցների մեծ մասն այլեւս չի աջակցում նրան։ Մինասյանի դաշինքի նախկին անդամները, ովքեր 2021-ին ստացել էին 23.51%, նույնպես ծրագրում են առաջադրվել, սակայն դեռեւս պարզ չէ՝ որ քաղաքական ուժի անվան տակ։

Այս թիմն ունի ավագանու ազդեցիկ անդամներ, համախոհներ, որոնք կարող են հետընտրական շրջանում միավորվել ՔՊ-ի հետ, եթե «Ապրելու երկրին» չհաջողվի ստանալ 50%-ից ավելի ձայն։ Կան մտահոգություններ, որ Փարաքարի ընտրությունները չեն անցնի առանց քրեական միջադեպերի, հիշենք, որ համայնքի մաս կազմող Մերձավանում վերջին միջադեպի արդյունքում անգամ մարդ սպանվեց»:

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան «Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց». Աշոտյան Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ–ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման․ Վահե Հովհաննիսյան Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am