Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը

Երեկվա ռուս-ամերիկյան բանակցային գործընթացի մեկնարկի ամենագլխավոր ընդհանուր հայտարարը այն էր, որ երկու կողմն էլ ընդունում են, որ խաղաղության գործնթաց սկսելու առաջին խոչընդոտը Ուկրաինայի ներկայիս ղեկավար Զելենսկին է:

Հիշեցնենք, որ այդ բանակցային գործընթացին Զելենսկին հրավիրված չէր: Փոխարենը նա այցելեց Թուրքիա, փորձելով Էրդողանի կողմից աջակցություն ստանալ, հիշելով, որ երեք տարի առաջ հենց այդ երկրում էին սկսվել առաջին ռուս-ուկրաինական բանակցությունները: Սակայն այն ժամանակ, այդ բանակցային գործընթացը վիժեցրեց այն ժամանակվա ՄեծԲրիտանիայի վարչապետ Ջոնսոնը: Հասկանալի է, որ նրա հետ համակարծիք էր նաև այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Բայդենը:

Այն ժամանակ Ուկրինայի դիրքերը ավելի ամուր էին, և զիջումների չափն ավելի քիչ կլիներ:

Սակայն ինչպես Օդեսայում են ասում՝ «жадность фраера сгубила» («ագահությունը կործանեց հարիֆին»), և Զելենսկին որոշեց, որ պատերազմի արդյունքում նա կուժեղացնի իր դիրքերը և ավելի լավ պայմաններով բանակցային գործընթաց կսկսի Պուտինի հետ:

Սակայն իրադրությունը այլ ուղիով զարգացավ, և պատերազմում ուկրիանական կողմը լուրջ կորուստներ արձանագրեց, և արդյունքում ռուսական կողմը արդեն ավելի կոշտ դիրքերից է խոսում:

ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփը, ով խոստացել էր իր ընտրողներին, որ այլևս չի շարունակի աջակցել Ուկրիանակին, համաձայնվեց նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Մոսկվայի հետ, ակնարկելով Կիևին ու եվրոպացիներին, որ ներկա պահը իրենց համար ամենահարմարն է, քանի որ ինքը կրճատելու է հետագա օգնությունը Ուկրաինային, որի արդյունքում ապագայում Մոսկվայի դիրքերը էլ ավելի կուժեղանան, եթե հիմա Զելենսկին չհամաձայնվի կնքել համաձայնագիր Մոսկվայի հետ:

Սակայն ոչ միայն Զելենսկին պատրաստ չէ այդ քայլին, այլև Պուտինը ուղիղ հայտարարել է, որ չի նստի Զելենսկու հետ մեկ սեղանի շուրջ, քանի որ նա ներկայիս Ուկրաինայի լեգիտիմ ղեկավար չէ արդեն:

Հիշեցնենք, որ Զելենսկու նախագահական լիազորություններն ավարտվել էին նախորդ տարվա մայիսին, և նա շարունակում է կառավարել, հենվելով այն դրութի վրա, որ ռազմական գործողությունների ընթացքում չի կարելի անցկացնել նոր ընտրություններ:

Սակայն այդ դեպքում ստացվում է, որ Զելենսկուն շահավետ չէ կանգնեցնել պատերազմը, որպեսզի նա կարողանա հավերժորեն իշխել՝ առանց ընտրություններ անցկացնելու:

Եվ երբ Զելենսկին երեկ Թուրքիայում հայտարարեց, որ չի ընդունի որևէ տարածքային զիջում Ռուսաստանին, Թրամփը ի պատասխան դրա հայտարարեց, որ համաձայն է ռուսական կողմի հետ, որ Ուկրաինայում պիտի անցկացվեն նոր նախագահական ընտրություններ: Թրամփը նաև չմոռացավ խայթել Զելենսկուն, նշելով, որ նրա վարկանիշը տատանվում է 4% տոկոսի սահմաններում: Բացի այդ, նա պահանջեց Զելենսկուց վճարել ԱՄՆ-ին ավելի քան 300 մլրդ դոլարի օգնության դիմաց:

Այսօր Զելենսկին, պատասխանելով Թրամպին, հայտարարեց, որ ԱՄՆ-ի իրական օգնության չափը չի գերազանցում 100 մլրդ դոլարը, իսկ ինչ վերաբերում է իր վարկանիշին, ապա ըստ նրա՝ Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն, իր վարկանիշը ոչ թե 4, այլ 57 տոկոսի է հասնում:

Ճիշտ է, միջազգային փորձագետները նկատեցին, որ Զելենսկին այս հարցման տվյալները ներկայացրեց մի քանի ժամ անց, երբ Թրամպը խոսեց իր 4 տոկոսանոց վարկանիշի մասին:

Բոլորի համար պարզ է, որ Զելենսկին իր վարկանիշը նկարել էր իր կաբինետում, որպեսզի ցույց տա Թրամփին, որ «ինքը՝ Զելենսկին է միայն ուզում խաղաղություն հաստատել, սակայն ուկրաինացի ժողովուրդը չի ուզում կանգնեցնել պատերազմը»:

Ավելին, Զելենսկին հայտարարում է, որ ուկրաինացի ժողովուրդը մերժում է նաև ընտրությունների անցկացումը:

Իր հայտարարություններով Զելենսկին սկսեց նմանվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմին:

Արդեն բոլորի համար հասկանալի է, որ եկել է Զելենսկու քաղաքական վախճանի ժամանակը:

ԱՄՆ-ն այլևս չի ուզում իր միլիարդները ծախսել Ուկրաինայի վրա, իսկ եվրոպացիները, առանց ԱՄՆ-ի, նույնիսկ պատրաստ չեն իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում են հայտնվել Զելենսկին և իր եվրոպացի տերերը:

Այն, որ Զելենսկին համարվում է արդեն «խփված օդաչու», պարզ է բոլորի համար: Իրեն այլևս չեն կարող փրկել նաև իր եվրոպացի տերերը, քանի որ իրենք էլ իրենց երկրներում են սկսում դիտարկվել, որպես «խփված օդաչուներ»:

Իհարկե, խփված օդաչուների վիճակներն էլ են լինում տարբեր, և Զելենսկու վիճակը նախանձելի չէ ոչ մեկի համար, սակայն պարզ է, որ այդ շարքում են հայտնվել գրեթե բոլոր այն գործիչները, որոնք նույն ալիքով եկել են իշխանության:

Այս շարքում իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում նաև Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ևս հասկացել է, որ իր քաղաքական վերջը նույնպես մոտենում է, և պետք է գոնե անվտանգ քաղաքական պարաշյուտի թռիչքի համար ապահով պայմաններ ստեղծի, քանի ուշ չէ:

Հակառակ դեպքում, հաշվի առնելով մեր սպեցիֆիկ իրավիճակը, քաղաքական շաբաթն ուրբաթից կարող է ավելի շուտ գալ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am