Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանն ուկրաինական հարցով

Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիայում այսօր ավարտվեց ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը, որն անցկացվեց արտգործնախարարների մակարդակով:

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մոտ ապագայում սկսել «ուկրաինական կարգավորման գործընթացը»,- այս մասին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքերով՝ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց վերականգնել երկու երկրների հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Մասնավորապես, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել երկու երկրների դեսպանների արագ նշանակումը։

Լավրովը Էր-Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցն անվանել է «օգտակար», նշելով, որ այստեղ ոչ միայն լսեցին, այլև հասկացան իրար:

Նշենք, թե որ հարցերում են կողմերն եկել ընդհանուր հայտարարի:

Կողմերը համաձայնվել են, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Ուկրաինայում չեն կարող տեղակայվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքեր, նույնիսկ «խաղաղապահների» ձևով:

Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Մոսկվան չի կնքի մեծ խաղաղ պայմանագիրը, քանի որ նա երկրի լեգիտիմ ղեկավար Մոսկվայի կողմից չի ընկալվում:

Բացի այդ, կողմերը համաձայնվել են, որ «վերադարձ 2014-ի սահմաններին չի լինի»:

Դրան գումարած, կողմերը համաձայնվել են, որ խաղաղ համաձայնագիրը չի կարող ժամանակավոր բնույթ կրել և բացի այդ, դրա կնքումից հետո Ռուսաստանից պիտի հանվեն բոլոր տիպի արևմտյան պատժամիջոցները:

Հետաքրքիր է, որ այդ նույն օրը, երբ ընթանում էին ռուս-ամերիկյան բանակցությունները, Զելենսկին հատուկ այցով գտնվում էր Թուրքիայում, որտեղ նրան ընդունեց այդ երկրի նախագահ Էրդողանը:

Փաստացի, իր այս քայլով, Զելենսկին փորձում էր աջակցություն ստանալ և ստացավ: Հենց հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը, միաժամանակ նշելով, թե պատրաստ է հետագա բանակցությունների համար միջնորդի դեր ստանձնել:

Իր այս քայլով, Էրդողանը նախ փորձեց աջակցել Զելենսկուն՝ միաժամանակ ակնարկելով, որ կուզեր, որ Սաուդյան Արաբիայի տեղը Թուրքիան լիներ բանակցության հարթակը:

Հասկանալի է, որ ռուսները գերադասում են Սաուդյան Արաբիան, որը չի վաճառում զենք Ուկրաինային և ակտիվորեն չի արտահայտվում Ուկրաինայի ապագա կարգավիճակի մասին:

Երբ նույնիսկ ամերիկյան կողմն է համաձայնվում, որ «2014-ի սահմաններին վերադարձ չի կարող լինել», Էրդողանի քաղաքական ակցիաները նվազում են: Հենց դրա համար էլ, նա այսօր փորձում է Զելենսկուն ընդունելով՝ իր մոտ մկանները ցույց տալ, սակայն ռուս-ամերիկյան համաձայնության կոնտեքստում դրանք դառնում են «առնետի մկաններ», որոնց ազդեցությունն ընդհանուր այս գործնթացի վրա գրեթե զրոյական նշանակություն կարող է ունենալ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am