Նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին և նրա ընտանիքի անդամներին տեղափոխող ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է Telam գործակալությունը: Մակրին ուղևորվում էր զբոսաշրջային Չապադմալալ քաղաք՝ հանգստի, սակայն ամպրոպն ու ուժեղ քամին ստիպել են օդաչուներին նստեցնել ուղղաթիռը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահի ու նրա ընտանիքի անդամների հետևից եկել է ավտոշարասյունը, որն էլ նրանց ցամաքային ճանապարհով հասցրել է նախատեսված վայր:
