Կկայանա ՌԴ, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Շուտով տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը,որի ժամանակ քննարկվելու են այն համաձայնագրերի իրագործումը, որոնք ձեռք են բերվել Թեհրանում տեղի ունեցած Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական թղթակցի հարցին շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեին Ջաբիրի Անսարին և ընդգծել է, որ մեծ կարևորություն է տրվում առևտրային ու տնտեսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանը։ Անսարին հայտարարել է, որ Թեհրանում Ռոհանիի ու Ալիևի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրագործումն ազդակ կհանդիսանա հարևան մյուս երկրների հարաբերությունների զարգացմանը։ Անսարին պատասխանելով Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման մասին հարցին, հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դեռ հանդես չի եկել նման առաջարկով, և եթե այդ հարցում լինի նորություն, ապա իրենք կհաղորդեն դրա մասին։
