Սամվել Կարապետյանը` «Արարատ» ՖԱ նախագահ
Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Արարատի» մամուլի ծառայությունը, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ընտրվել է ակումբի նախագահ: Ակումբի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը: Փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Պողոս Գալստյանը: Մարզչական շտաբը կղեկավարի Իգոր Զվեզդինը: Մոսկվայի «Արարատ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտում:
