Բաքվում Արցախի գործիչներին դատելն ամենամեծ պրոբլեմի առաջ է կանգնեցնելու Հայաստանին․ Քոչարյան (video)
Համաձայն եմ, որ ռազմագերիների թեման պետք է ավելի ակտիվ բարձրացնել, հատկապես՝ տեղեկատվական դաշտում
Բայց ճնշման լծակներն ու ռազմագերիների վերադարձի հնարավորությունները իշխանությունների ձեռքում են։
Հիշեք Հռոմի ստատուտի վերաբերյալ հայտարարությունները։
Բոլոր այդ բարձրագոչ խոսքերը, թե իբր՝ Ալիևի հանցագործությունների դեմ։
Իրականում պարզվեց, որ Հռոմի ստատուտը ընդունվեց, որպեսզի նախագահ Պուտինը չգա Հայաստան։
Բաքվում չեն դատում ռազմագերիներին, Բաքվում դատում են Հայաստանին։
Այս ամբողջ կլոունադան իրականացվում է մեկ նպատակով՝ ջնջելու մեր իրավունքները, մեր հաղթանակը, մեր պատմությունը։
