Հանգանակելու արվեստը

Մի քանի օրից, առաջիկա հինգշաբթի, ամերիկյան Գոհաբանության տոնին, ավանդության համաձայն Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Հայաստանի անկախության սկզբում, 1993 թ.ին հիմնված այդ հիմնադրամը կարեւոր ու գլխավոր նախաձեռնություններից մեկը եղավ մեր Երրորդ հանրապետության, նպատակ ունենալով համախմբել մեր ողջ ժողովրդին Մայր հայրենիքի վերաշինության, զարգացման եւ հզորացման գաղափարի շուրջՙ նյութապես: Առաջին տարիներին այն ոչ պատահականորեն դիտարկվում էր որպես գերազանցապես Սփյուռքի մասնակցության ապահովում: Հետագա տարիներին այդ գործում ընդգրկվեցին նաեւ Հայաստանի քաղաքացիները՝ գլխավորությամբ որոշ մեծահարուստների, ինչը հանդիսացավ սրբագրումը սկզբնական շրջանի միակողմանիության: Ավելի ուշ հանգանակությանը միացան նաեւ պետական մի շարք հիմնարկներ՝ պարտադրաբար: Առաջին այդ տարիներին հիմնադրամի լոզունգներից մեկը դարձավ ազգային տուրքի գաղափարի արմատավորումն ու գործնականացումը, որը, ավաղ, այդպես էլ չդարձավ համակարգված, կայուն, արդյունավոր իրականություն: Եվ ամբողջ հույսը մնաց հիմնադրամի սփյուռքում գործող տեղական կառույցների սքանչելի աշխատանքը եւ, հատկապես, հեռուստամարաթոնըՙ իր հանդիսավոր, ցուցադրական, երբեմն սրտառուչ, երբեմն էլ սնապարծ հայտարարություններով: Սակայն նմանօրինակ բոլոր նախաձեռնությունների համար գլխավոր ու թերեւս միակ չափորոշիչը արդյունքն է, որը պահանջում է չոր հաշվապահություն: Իսկ այս պարագայում հաշվապահական հաշվեկշիռը իսկապես խեղճ է, եթե ոչՙ ամոթալիՙ մեր ժողովրդի համար: Անցնող 24 տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է ընդամենը 232 միլիոն դոլար, որը հատկացվել է, անշուշտ սպասարկման, հեռուստամարաթոնի կազմակերպման եւ այլ ծախսերը հանած, հիմնականում Արցախի հրատապ որոշ կարիքների բավարարմանը: Դանդաղորեն, մասնակիորեն, կարկատաններով: ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ԱԶԳ» թերթի այս համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am