Իրանում ավերիչ երկրաշարժից 3 օր անց փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած փոքրիկին
Իրան-Իրաք սահմանին ավերիչ երկրաշարժից 3 օր անց փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած փոքրիկի, գրում է The Independent-ը: Ժպտացող երեխայի լուսանկարը կարճ ժամանակում լայն տարածում է գտել համացանցում: Շատերը սա «հրաշք» են որակել՝ ընդգծելով կյանքում հույսով ապրելու կարևորությունը: Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 550 մարդ:
