Ամենահարուստ նորվեգուհուն հարբած վարելու համար տուգանել են
Associated Press գործակալության փոխանցմամբ,Նորվեգիայում 22-ամյա ուսանողուհի Կատարինա Անդրեսենը 250 հազար կրոնով տուգանվել է հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար, նաև 13 ամսով արգելել են ղեկի մոտ նստել: Անդրեսենին Նորվեգիայի ամենահարուստ կինն են համարում, Forbes-ը նրա կարողությունը 1,23 մլրդ դոլար է գնահատում: Գործակալությունը հայտնում է, որ 2007 թվականին Անդրեսենի հայրը նրան է փոխանցել իր ներդրումային ընկերության 42 տոկոս բաժնեմասը: Հետագայում սա նրան դարձրել է աշխարհում երկրորդ ամենաերիտասարդ միլիարդատերը:
