Լիբանանի վարչապետը ժամանել է Ֆրանսիա
«Ֆրանս Պրեսը»՝ վկայակոչելով Հարիրիին մոտ աղբյուրին հայտնում է,որ իր հրաժարականի մասին հայտարարած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շաբաթ Սաուդյան Արաբիայից Ֆրանսիա է ժամանել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հանդիպելու համար Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Հարիրին անսպասելի հայտարարել է իր հրաժարականի մասին: Սաուդական «Ալ Արաբիայով» հեռարձակվող ելույթում նա «Հիզբոլլահ» շիական շարժմանը եւ Իրանին մեղադրել է Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու մեջ եւ հայտարարել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում:
