Թուրքիայում ՌԴ-ին հանել են բարեկամական երկրների ցանկից
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում 129 երկրների հետ ստեղծված բարեկամական խմբերի ցանկից ՌԴ-ն հանվել է։ Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի նոր ցանկը, որում ներկայացված են եղել 129 երկիր։ Նոր ընդունված ցանկում ՌԴ-ն չի ընդգրկվել,տեղ չեն գտել նաեւ Հայաստանը, Սիրիան, Իսրայելը եւ Եգիպտոսը։
