Արփի գյուղում անասնակեր է այրվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 18-ին՝ ժամը 06:55-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) կուտակած անասնակեր (մոտ 700 հակ): Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
