Քոլեջի տնօրենը չարաշահել է իր լիազորությունները/տեսանյութ/
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը չարաշահել է իր լիազորությունները: Մասնավորապես` նա քոլեջ է ընդունել իր ազգականներից մեկին, որն առհասարակ դասերին չի հաճախել, ոչ մի քննության չի մասնակցել, չի հանձնել դրանք, բայց այս տարվա հունիսին ստացել է դիպլոմ: Ավելին, ոստիկանության ԿՀԴՊՎ գլխավոր վարչության ու Ծաղկաձորի բաժանմունքի ոստիկաններն համատեղ պարզել են, որ քոլեջի տնօրենի ազգականը 2014-2017 թվականներին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն փաստաթղթերում նշվել է հակառակը ու կեղծ տեղեկությունների հիման վրա նրան տրվել է դիպլոմ: Կատարվում է հետաքննություն:
