Մուգաբեի խնդրանքը.իշխանության գլուխ թողնել
The Independent-ը հայտնում է,որ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն զինվորականներին խնդրել է իրեն իշխանության գլուխ թողնել «ևս մի քանի օր կամ ամիս»: Զինվորականների խմբի ղեկավար Քրիս Մուցվանվան, ով աջակցում է պաշտոնանկ արված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվին, հայտնել է, որ Մուգաբեի հակառակորդները կանցնեն ակտիվ գործողություններ, եթե նախագահը հրաժարական չտա: Նրա խոսքով՝ բարձրաստիճան զինվորականների հետ բանակցությունների ժամանակ երկրի ղեկավարը խնդրել է իրեն «ևս մի քանի օր կամ ամիս տալ» իշխանության գլուխ: «Եթե նա համառի, մենք կիրակի կկազմակերպենք նրա հեռացումը… նրա իմփիչմենթը երեքշաբթի տեղի կունենա»,- հայտնել է աղբյուրը:
