Ինչքան է արժեցել Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի հարսանիքը
BBC-ն հայտնում է ,որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարսանիքն արժեցել է 1 մլն դոլար.այն կայացել է Նոր Օռլեանում։ Ընդհանուր առմամբ հրավիրված է եղել ավելի քան 200 մարդ։ Հանդիսությանը ներկա է գտնվել աստղաբույլ՝ Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Եվա Լոնգորիան, Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը և այլք։ Vogue-ի հետ զույգի էկսքլյուզիվ պայմանագրի պատճառով հյուրերին խնդրվել էր բջջային հեռախոսներով չներկայանալ։ Պսակադրության ժամանակ, որն անցել է «Գեղեցկուհին և հրեշը» դիսնեյյան ֆիլմի երաժշտության ներքո, հարսնացուն երկու զգեստ է փոխել։ Ուիլյամսն ու Օհանյանը սկսել էին հանդիպել 2015 թվականին՝ Հռոմում պատահական ծանոթությունից հետո։
