Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարձակման դեպքում Սպիտակ տունը ծրագիր ունի
The New York Times-ը գրում է,որ Սպիտակ տունը մշակել է երկու փորձնական ծրագիր Հյուսիսային Կորեայի կողմից ամերիկյան տարածքի վրա հրթիռային հարձակման դեպքում,որոնցից մեկը նախատեսում է կիբերհարձակումների կազմակերպում Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակման համակարգի վրա և «սաբոտաժի այլ միջոցներ», որոնք թույլ կտան կանխարգելել արձակումը: Երկրորդ ռազմավարությունն առաջարկում է անմիջապես խփել հրթիռները, եթե նրանք անցնեն «արագության փուլի»: Դրանց խփելու համար ամերիկյան վարչակազմը առաջարկում է կիրառել կործանիչներ և անօդաչուներ: Եթե նրանց չհաջողվի կատարել խնդիրը, վերջին հույսը կմնա միայն հրթիռը: Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է 4 մլրդ դոլար:
