ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը

Քաջարանի համայնքի ավագանին ու համայնքի ղեկավարը կոչով դիմել են բնակիչներին․

Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, «ԶՊՄԿ» ՓԲԸ հարգարժան աշխատակիցներ, սթափվե՛ք և անդառնալի կորուստներից ու զրկանքներից խուսափելու համար վերադարձեք աշխատանքի և միշտ հիշեք, որ մենք ենք ստեղծելու մեր և մեր երեխաների ճակատագրերը։

Քաջարան համայնքի ավագանին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կոչ է անում վերադառնալ բնականոն աշխատանքի և վերագործարկել կոմբինատի աշխատանքային պրոցեսը։ Այսպես շարունակվելու դեպքում այս անգործությունը ժամ առ ժամ մեզ ահավոր ծանր և անդառնալի հարվածներ կհասցնի, և այդ հարվածների սոցիալ–տնտեսական ծանր հետևանքները մենք բոլորս միասին կզգանք մեր ընտանիքներում և կենցաղում , համայնքում, մարզում և երկրում։

Բայց այդ հարվածների անմիջական կրողը լինելու ենք մենք՝ քաջարանցիներս, որովհետև մենք այստեղ զբաղմունքի ուրիշ տեսակ չունենք, որով կկարողանանք գոյատևել և ապրել։ Քաջարան քաղաքը ստեղծվել է կոմբինատի հիմքի վրա և այսօր անգործության մատնել կոմբինատը, նշանակում է քանդ ու քարափ անել Քաջարան քաղաքը, վերացնել մեր քաղաքի 66–ամյա պատմությունը։ Նույնիսկ 1990–ական թվականներին, հետպատերազմյա ծանր շրջանում քաջարանցին թույլ չտվեց, որ թեկուզ մեկ օր անգամ դադարի կոմբինատի աշխատանքը, այլ օր ու գիշեր նվիրվեց կոմբինատի զարգացմանը նույնիսկ աղքատիկ աշխատավարձով։

Եվ քանի որ կոմբինատը մեր քաղաքի ծնողն է, այդ ո՞ր մի զավակը նման կերպ կվերաբերվեր իր ծնողին և մենք բոլորս պետք է վճռական կամք դրսևորենք ու գործարկենք կոմբինատը՝ նոր կյանք տալով մեր քաղաքին ու քաջարանցուն։ Մենք միասին և միասնաբար, հանուն մեր քաղաքի, մեր բնօրրանի և մեր զավակների պետք է վերականգնենք աշխատանքները և մեր ավագ սերնդի թողած ժառանգությունը չզրոյացնենք վերջնականապես։ Տասնյակ տարիներ հետո մեր սերունդները մեզ դատելու են ոչ թե նրա համար, թե ինչու կանգնեց կոմբինատի աշխատանքը, այլ նրա համար, թե ինչու խնդիրը չլուծեցինք առանց կոմբինատի աշխատանքը կասեցնելու։

Մենք տարիներ շարունակ հպարտացել ենք մեր աշխատասիրությամբ, որպես աշխատանքի և փառքի քաղաքի բնակիչներ, բայց այսօր այդ փառքը մոռացության ենք մատնել և մոռացության մատնած մեզ տանում ենք դեպի ինքնաոչնչացման։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը տեղին է ասել, որ ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարից և կոմբինատի վերագործարկումը մեր բոլորիս այդ մեկ մոմն է։

Քաջարան համայնքի ավագանին միաժամանակ ըմբռնումով է մոտենում ձեր կողմից բարձրաձայնված հարցերին՝ աշխատավարձերի չափի, աշխատանքային պայմանների բարելավման, առողջապահական ապահովագրության և այլ խնդիրներին, որոնք շատ կարճ ժամանակահատվածում դրական լուծում կստանան, ինչպես իր խոսքում նշեց ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, և այդ խնդիրների հրատապ ու նշված ժամանակացույցով լուծմանը մենք նույնպես հետևողական ենք լինելու, որի համար երաշխավորում ենք, բայց այսպես շարունակվելու դեպքում վաղը մեր նախակրթարանների, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատանքները կխաթարվեն, որը հղի է լինելու անդառնալի և սոցիալական ծանր հետևանքներով։

Արժանապատիվ քաջարանցիներ, մենք այստեղից ուրիշ տեղ չունենք գնալու, քանի որ աշխատավոր մարդու ճանապարհը տանում է միայն դեպի Քաջարան, և այդ աշխատանքի ճանապարհը մենք փակելու իրավունք չունենք, որովհետև պարտք ունենք տալու մեր սերունդներին։ Բայց պանդխտության ճանապարհն էլ բռնելու իրավունք չունենք, որովհետև մեզ է վստահվված մեր բնօրրանի շենացումն ու արարումը։ Եվ հիշեք՝ հաց տվող ձեռքը կտրելը մեր բոլորիս համար կդառնա խարան և հենց այդտեղ էլ մեր պատմությունը կավարտվի։
Հարգանքով՝ Քաջարան համայնքի ավագանի

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am