Կառավարությունը որոշել է ավելի ազատականացնել օտարերկրյա ներդրումների ազգայնացման հնարավորությունը. նոր նախագիծ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում: Սակայն կոնկրետ հոդվածներում փոփոխություններ կատարելու փոխարեն, կառավարությունը նպատակահարմար է գտել ներկայացնել օրենքի նոր նախագիծ: Կառավարությունը որոշել է ավելի ազատականացնել օտարերկրյա ներդրումների ազգայնացման հնարավորությունը: Առաջարկված նախագծի 10-րդ հոդվածում, որը կոչվում է Ներդրման ազգայնացման արգելքն ու փոխհատուցումը, ասվում է, որ ՀՀ-ում արգելվում է օտարերկրյա ներդրումների ազգայնացումը, հարկադիր օտարումը կամ անուղղակի առգրավումը»: Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
