Սիրիայում հրադադարը կարող է չեղարկվել.Սիրիական ընդդիմության ներկայացուցիչ
Al-Hadath հեռուստաալիքի եթերում Բանակցային բարձրագույն կոմիտեի բանակցային խմբի ղեկավար Ասադ Ալ-Զոուբին հայտարարել է,որ Սիրիայում հրադադարը «տապալվել» է դեռևս մինչ դրա մեկնարկը, ընդդիմությունը չի բացառում դրա լիովին չեղարկումը։ Նա մեղադրել է սիրիական իշխանություններին նրանում, որ նրանք իբրևէ թե կիրառում են թունավոր գազեր, և նրանք իբրև թե 600 տոննա քլոր ունեն։ Նրա հավաստմամբ՝ Ռուսատսանը, Իրանն ու սիրիական ռեժիմը չեն ցանկանում հրադադար և այն չեն պահպանում։ «Մենք ունենք մեր ժողովրդի պաշտպանության շատ այլընտրանքներ, եթե միջազգային հանրությունը չի կարողանում դա անել»,- նշել է ընդդիմադիրը։ Սիրիայում հրադադարի ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից։ Հրադադարի մասին պայմանագիրը ձեռք էր բերվել փետրվարի 22-ին ռուս-ամերիկյան խորհրդակցությունների ընթացքում։
