«Գազպրոմ»-ն այս տարի ավելացրել է գազի մատակարարումը Եվրոպային
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ։ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է,որ ռուսական «Գազպրոմ»-ը 2016 թվականին դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալը մեծացրել է 37.5 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ «Այս տարի գազի արտահանումը դեպի Գերմանիա աճել է 44 տոկոսով, Իտալիայի դեպքում՝ 42 տոկոսով, Ֆրանսիայի դեպքում՝ 73 տոկոսով, Ավստրիայի դեպքում՝ 52 տոկոսով»,ասել է Միլլերը և հավելել է, որ դրա համար էլ տնտեսապես հիմնավորված է դեպի Եվրոպա նոր գազատարներ կառուցելը։ Փետրվարի 24-ին ռուսական «Գազպրոմ», իտալական Edison և հունական DEPA ընկերությունները հուշագիր են ստորագրել Սև ծովի հատակով երրորդ երկրի միջոցով ռուսական գազը Հունաստան ու Իտալիա հասցնելու մասին։
