Արմեն Ջիգարխանյանի գաղտնալսման գործով ցուցմունք կտա Մալախովը
РЕН ТВ հեռուստաալիքի տեղեկություններով՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի գաղտնալսման գործով ցուցմունք կտա հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը: Մալախովը կհարցաքննվի որպես վկա: Տեսագրությունների միջոցով տվյալներ էին հավաքվել արտիստի կյանքի մասին, որոնք էլ հետագայում տարածվել էին «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Прямой эфир» հաղորդման ժամանակ: Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկների հայտնաբերումից հետոո քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի առաջին մասով (առանց համաձայնության անձի մասնավոր կյանքի մասին տեղեկությունների անօրինական հավաքում կամ տարածում):
