Կա մեկ այլ, առաջին հայացքից «չերեւացող» մի բան. Քաղաքական մեկնաբան

Տեսանյութ եմ դիտում Ֆեյսբուքում, Զանգեզուրի կոմբինատից է, որը փաստորեն շարունակում է գործադուլի պատճառով մնալ պարապուրդի մատնված, ինչից կորցնողը բոլորն են, եւ առաջին հերթին Հայաստանը, Սյունիքը:
Բայց, տեսանյութը այս մասին չէ, որ հարց է առաջացնում: Այս ասպեկտի մասին արդեն անդրադարձել եմ մի քանի անգամ: Կա մեկ այլ, առաջին հայացքից «չերեւացող» մի բան: Փաստորեն, գործադուլավորների հետ պետական կոմունիկացիան իրականացնում են պարեկները: Ես չգիտեմ, սա գուցե ոստիկանական ռեֆորմի «նոու-հաուներից» է, ըստ որի պարեկային ծառայությունը ունի նաեւ «սոցիալական» գործառույթներ եւ ներկայացնում է պետությունը այդօրինակ իրավիճակներում:
Բայց, եթե լուրջ, ապա այս դեպքում թերեւս ոչ թե պետության ներկայության, այլ բացակայության պատկեր է: Որովհետեւ, ի՞նչ պետք է լիներ պետության ներկայության պարագայում: Պետության ներկայության պարագայում ոչ թե ոստիկանը պետք է գար, կանգներ ու փորձեր ինչ որ բան համոզել գործադուլ անող քաղաքացիներին, այլ մնար բացառապես իր գործառույթի շրջանակում՝ ապահովել երկրի ամեն մի քառակուսի մետրի վրա օրինականություն եւ հասարակական կարգ:
Իսկ գործադուլ իրականացնող եւ պահանջներ ներկայացնող քաղաքացու հետ պետք է բանակցեին պետության այն կառույցները, որոնք անմիջական իրավասություն ունեն զբաղվել այդ խնդիրներով, որոնք պատասխանատու են Հայաստանի տնտեսության համար, այդ տնտեսության կայունության համար, հետեւաբար պետք է արդեն երկրորդ օրն իսկ մտահոգ լինեին այդ տնտեսության խոշորագույն, եւ ոչ միայն տնտեսական, այլ մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակության ձեռնարկության պարապուրդի փաստով: Եվ ոչ միայն մտահոգ լինեին, այլ երկրորդ օրն իսկ ձեռնմուխ լինեին խնդիրը լուծելու եւ ձեռնարկության աշխատանքը վերականգնելու գործողությունների:
Այլ ոչ թե ռազմավարական նշանակության մարզում, ռազմավարական նշանակության ձեռնարկոության արդեն մեկ շաբաթ պարապուրդի պայմաններում Երեւանից «հույս հայտնեին», որ խնդիրը կլոուծվի:
Պետությունը խնդիրները, առավել եւս ռազմավարական խնդիրները լուծելու համար է, ոչ թե այդ խնդիրների լուծման «հույս հայտնելու»:
Ինչպես նախօրեին է նկատել, պատկերացրեք, թե Հայաստանի հետ տնտեսական գործընկերության մասին ի՞նչ է մտածելու Հայաստանի որեւէ խոշոր ներդրող, որը կարող է տեսնել այս պատկերը, կամ որեւէ կերպ տեղեկանալ այդ պատկերի մասին:
Իսկ ես վստահ եմ, որ Ադրբեջանն օրինակ արդեն թերեւս ջանք չի խնայում այդ պատկերը միջազգային ներդրումային շրջանակներին իր «խողոովակներով» հասցնելու համար, ցույց տալու համար, թե որքան անվստահելի եւ անկայուն ներդրումային գործընկեր է Հայաստանը:
Եվ ամենեւին զարմաանալ պետք չէ, որ, օրինակ մի ընկերություն Հայաստանի հետ պայմանավորվոում է մի խոշոր ծրագիր, բայց այն ըստ էության առ այսօր չունի էական տեղաշարժ, իսկ այդ նույն ընկերությունն ավելի ուշ պայմանավորվոում է Ադրբեջանի հետ՝ առավել խոշոր մասշտաբի ծրագրով, եւ ավելի արագ իրականացնում այն:
Սրանք լրջագույն հարցեր են, որոնք կենացների կամ տարատեսակ սոցցանցային էպատաժների ենթակա չեն, բայց որոնց ենթակա է ցանկացած պետության ներդրումային հեղինակություն, հետեւաբար՝ պետական հեղինակություն, ըստ այդմ՝ դիմադրունակություն ու մրցունակություն:
Ցանկացած պատերազմ շահում են տնտեսությամբ: Իսկ մենք չավարտված պատերազմում ենք, եւ ցավոք մնալու ենք դեռ երկար:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

դիտվել է 651 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am