Փաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք են. փաստաթուղթ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ վարչապետի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր ծառայող կառավարական առանձնատներն ունեն հատուկ խոհարարներ, սպասավորներ, այգեպաններ, թիկնապահներ եւ այլն, բայց Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իր տիկինն է օրվա տոլման փաթաթում, ինքն էլ հետամանորյա ձվածեղն է պատրաստում: Իսկ թե պետբյուջեից որքան գումար է ծախսվում Փաշինյանի եւ մյուսների ապրուստի վրա, պետական լուրջ գաղտնիք են համարում գործադիրում:

 «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.

1) Որքա՞ն գումար է հատկացվում Կառավարական առանձնատների՝ 2025 թվականի սպասարկման համար։

 2) Ներկայացնել հատկացման բացվածքը՝ համապատասխանաբար տրամադրելով հաստիքացուցակը եւ, ըստ հաստիքի աշխատանքի, վարձատրության չափը (հաստիքը զբաղեցնող անձանց անձնական տվյալները հարկավոր չեն)։

Պատասխանել են կիսատ ու ոչինչ չասող:

Առաջին հարցի պատասխանը թերեւս հստակ է՝ 2025 թվականին դրամաշնորհային անվանումով հատկացվել է 621 մլն 340 հազար դրամ՝ գրեթե 1 մլն 561 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարը 2022 թվականի համեմատ 150 մլն դրամով ավելի է: Թերեւս այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը չմրսի Կառավարական ամառանոցում, ինչպես դժգոհում էր ուղիղ եթերում:

 Երկրորդ հարցին ի պատասխան՝ ասվում էր հետեւյալը. «Դրամաշնորհի տեսքով հատկացված գումարը ուղղվում է գերատեսչական առանձնատների եւ տարածքների շահագործմանը, սպասարկմանը, որի բացվածքը ուղղակի եւ անուղղակի կերպով ենթադրում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության վերաբերյալ տեղեկատվություն, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք։ Միաժամանակ «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- ասված է հարցման պատասխանում։Կարճ ասած՝ Կառավարական առանձնատան աշխատակազմի հաստիքացուցակը պետական նշանակության գաղտնիք է, ինչպես, օրինակ, զինված ուժերի թիվը։

Հետաքրքիր է, եթե ներկայում իշխանություն դարձած նախկին լրագրողները նման պատասխան ստանային նախկիններից, ինչպիսի՞ արձագանք կտային: Իսկ Փաշինյանն այսքանից հետո փորձում է ձվածեղ պատրաստելով ցույց տալ, թե ժողովրդավար ու թափանցիկ է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 302 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am