Թուրք զինվորները Նորվեգիայից հետ կկանչվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող թուրք զինվորներին հետ կանչելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:Նորվեգիայում զորավարժության ժամանակ բարձրացրել են թշնամական մի պաստառ, որի վրա փակցված է եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև իր լուսանկարը: «Երբ այդ տեղեկությունը եղավ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԵՄ հարցերով նախարարն ասացին, որ դա ՆԱՏՕ-ի զորավարժություն է, այդտեղ 40 զինվոր ունենք: Որոշում ենք կայացրել մեր զինվորներին այնտեղից հետ կանչելու վերաբերյալ: Մենք էլ ասացինք, որ առանց երկմտելու նրանց հետ կանչեն: Նման համագործակցություն, գործընկերություն չի կարող լինել»,- հայտարարել է Էրդողանը:
