Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am

Yerkir.am-ը է զրուցել է նշված քաղաքացու հետ, ով վրդովված ներկայացրել է կատարվածը:

– Պարո՛ն Լալայան, կպատմե՞ք, թե ինչ է կատարվել Ձեզ հետ:

– Ես կորցրել էի սոցիալական քարտս, կինս համոզեց, թե առանց գումարի է, գնա նորը վերցրու: Գնացի Նոր նորքի անձնագրային բաժին:

– Դուք Երևանու՞մ եք ապրում:

– Այո, իմ գրանցումը Նոր Նորքում է:

– Շատ լավ, կներկայացնե՞ք, թե ինչ տեղի ունեցավ այնուհետև:

– Հերթագրվեցի, կտրոն քաշեցի, հերթս երեկոյան հասավ: Մոտեցա 8-րդ լուսամուտին, ասացին պետի մոտ պետք է մտնեք: Մտա, մի երիտասարդ կին էր (բաժնի պետ՝ Նատալի Կոստանդյան-Վ․Ս․), բարևեցի, ասացի, որ ուզում եմ սոցիալական քարտ վերցնեմ: Բացեց անձնագիրս ու ստորագրությունս նայեց: Հիմի թե աչքովն ընկավ, թե հատուկ նայեց՝ չգիտեմ: Թե բա՝ էս խնդիր է: Ես անմիջապես հասկացա, որ իմ ստորագրությանս վրա կենտրոնացավ, քանի որ նրա վրա Մասիս սարն է: Ասի՝ կարող է՞ էս ապուշը բլթցրել է, որ Արարատը մերը չի, սրանք էլ ընդունել են: Վերջը, էդպիսի բաներ մտքովս անցավ, ու հարցրի, ասի՝ ներողություն, էդ ստորագրության էդ Մասիս սարը… Ասաց՝ հա, դե չի կարելի, գիտեք, հիմա սա խնդիր է, սա էս է, սա էն է, ասի՝ ի՞նչ անեմ, ասաց՝ չէ, չենք կարող, պիտի… Ասի՝ բա ես 40 տարի ես էս տիպի եմ ստորագրել, իմ դիպլոմի, զագսի, սեփականաշնորհման թղթերի մեջ, բոլոր տեղերում էսպես եմ ստորագրել: Ասաց՝ դա խնդիր է, պիտի ինչ-որ նոտարական գրասենյակով փոխես, մենք դրանով խնդրի առաջ կկանգնենք, և այլն, և այլն:

– Լավ, իսկ ի՞նչ ասացին վերջիվերջո, հրաժարվեցի՞ն ձեր գործող և ժամկետի մեջ գտնվող անձնագիրը ստորագրության պատճառով հիմք ընդունել և տրամադրել նոր սոցիալական քարտ:

– Դե, ես էլ ջղայնացա, վեր կացա, ասի՝ էս լրիվ ծիծաղում եք ազգի վրա: Մի քիչ էլ իմ տարիքին չէր սազում, բայց կոպտեցի, ասի՝ այսի՞նքն, մի հիմար մի բան է գցել ջուրը, երեք միլիոն խելոքը չի կարանալու հանի, ու էդպես դուրս եկա:

– Պետն ասաց, որ իրենք խնդի՞ր կունենան:

– Դե, ասաց՝ սա կարող է պատմություն դառնա, սա էսպես լինի, նա էնպես լինի, գիտեք՝ հիմա սա խնդիր է, սա էսպես է, նա էնպես է, ինչ-որ բաներ էր բացատրում: Ասի՝ 60 տարեկան մարդ եմ, ինձ մի էլի, արդեն հոգեկանս խանգարվում է: Ու տենց թողի դուրս եկա: Էդ էր:

– Շնորհակալություն Ձեզ:

դիտվել է 720 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am