ՔՊ-ում դիրքային մարտեր են

«Հրապարակը» գրում է․ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած քննարկումը լավագույնս ի ցույց դրեց իշխանության ներսում ընթացող վերադասավորումները եւ ներիշխանական ողջ «խոհանոցը»։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը «չիստկա» է սկսել իր թիմում, երկու պատգամավոր հեռացվեցին, տասնյակներով հայտնվել են նրա սեւ ցուցակում: Արտաքին քաղաքական վճռորոշ զարգացումներին ընդառաջ Փաշինյանը փորձում է իրեն շրջապատել բացառապես հոգով-սրտով իրեն նվիրված ուսապարկերով, որպեսզի որ պահին ինչ ուզենա, պարտադրի խորհրդարանին, եւ ոչ մեկի մտքով չանցնի հակադրվել Փաշինյանին։

 


Սակայն, մյուս կողմից, ՔՊ-ականներից ոմանք էլ են ակտիվություն դրսեւորում, փորձում են իշխանության ներսում եղանակ ստեղծող դառնալ, որ Փաշինյանն իրենց հետ հաշվի նստի, իշխանության հաջորդ «սռոկից» առաջ իրենց չդարձնի երիտասարդ թոշակառուներ, այլ ընդգրկի ընտրական ցուցակում, ավելին՝ թիմի ներսում կշիռ ունեցողներին էլ ավելի բարձր գնահատի՝ բարձր պաշտոններում նշանակելով։ Թեեւ չի բացառվում նաեւ, որ հասկանում են` իրավիճակը շատ է սրվել, եւ ցանկացած պահ կարող է այս իշխանության վերջին օրը լինել, պետք է ՔՊ-ից որոշակիորեն տարանջատվել:

Ամենաանսպասելին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի պահվածքն է, որը վերջին ամիսներին աննախադեպ ակտիվութուն է դրսեւորում թե՛ օրենսդրական նախագծեր հեղինակելու տեսանկյունից, թե՛ թիմի ներսում ընդդիմադիր դիրք զբաղեցնելու առումով։ Կուսակցական վերջին նիստերին նա զեկույց էր ներկայացրել անտառահատումների վերաբերյալ, քննադատել էր ոլորտի պատասխանատուներին, իրավիճակն այնքան էր թեժացել, որ Տավուշի մարզպետն ու նա անգամ իրար քաշքշել էին։ Երեկ էլ տնտեսական հանձնաժողովում քննարկում էին Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնել, նրանց հարկել ըստ շրջանառության, այսինքն՝ կատարված խաղադրույքների 10 տոկոսը ընկերությունը վճարի պետբյուջե։ Սարգսյանի ներկայացրած նախագիծը բուռն քննարկումների, քննադատությունների արժանացավ, ՔՊ-ականներից Հայկ Ցիրունյանն ասաց, թե խաղամոլության ցուցանիշն այդպիսով չի կրճատվելու, փոխարենը բիզնեսին ենք հարվածելու, Բաբկեն Թունյանն էլ մի 20 անգամ կրկնեց, թե կառավարությունը եզրակացություն չի տվել նախագծին, չեն քննարկել ոլորտի ներկայացուցիչների հետ, ուստի լավ կլինի երկու շաբաթով հետաձգել՝ մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստ։

 


Հայկ Սարգսյանը կրկնում էր, որ նախագծով խաղամոլության կրճատման խնդիր չի դրված, այլ բուքմեյքերները գերշահույթ են ստանում, առաջարկում է ավել հարկել։ Պնդեց նաեւ, որ կառավարության ֆինանսատնտեսական կոմիտեում քննարկել են, բոլորը դրական գնահատական են տվել, եւ տեխնիկական խնդիր է պաշտոնական եզրակացության չլինելը, ինչին ի պատասխան՝ քննարկմանը ներկա ֆինանսների փոխնախարարը հակադարձեց, թե ճիշտ չէ այդպես ներկայացնելը, թե` չենք հասցրել եզրակացություն տալ, եթե պետք է լինում, գիշերն էլ ենք աշխատում։ Մոտ մեկ ժամ իշխանական պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները, փակ ցիկլի մեջ ընկած, քննարկում էին՝ նախագիծը հիմա՞ քվեարկել, թե՞ 2 շաբաթով հետաձգել։ Հայկ Սարգսյանը երկու ոտքը դրել էր մի մաշիկի մեջ եւ ուզում էր իր խոսքն առաջ տանել, Բաբկեն Թունյանն էլ, հղում անելով կառավարության եզրակացության բացակայությանը, գրեթե խնդրում էր, որ քարը փեշից թափի, եւ համապարփակ քննարկեն ու նոր քվեարկեն։ Ի վերջո, Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա ստանձնեց «կինոյի տղու» դերն ու սկսեց «ճղճփել» իր կուսակից ընկերներին։ «Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք, հետ քաշեք... Նախ՝ հետ չեմ քաշելու, պետության շահերից է բխում, ինչո՞ւ եք․․․ Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք... Ի՞նչ եք ուզում ավել քննարկել։ Ինչպես ուզում եք` ձեր խղճի մտոք քվեարկեք, ես ավել քննարկելու բան չունեմ»,- բորբոքվեց նա։ Պատասխանելով փոխնախարարին էլ՝ ասաց. «Կառավարության նիստի ձայնագրությունները կան, կհանեմ կուղարկեմ»։ Քննարկման ընթացքում ՔՊ-ականները չէին հիշում, որ ոլորտի վերաբերյալ օրենք են ընդունել, որ քաղաքացին չի կարող հայտարարագրված եկամուտների 20 տոկոսից ավելի խաղադրույք կատարել, երբ ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանը հպանցիկ խոսեց այդ օրենքի մասին, մյուս ՔՊ-ականները վրա տվեցին, թե նման օրենք չեն ընդունել։ Սարգսյանն իր դիմաց դրված համակարգչով բացել էր այդ օրենքը եւ կուսակիցների անգրագիտությունն էր մատնանշում. «Քանի որ դուք կարդալ չեք սիրում ու չեք էլ հիշում՝ ինչ օրենք եք ընդունել, ես կընթերցեմ այն»։ Հայկ Սարգսյանի խարազանումը տվեց իր արդյունքը` նախագիծն առանց հետաձգելու քվեարկելուն դեմ ըլլալով՝ կողմ քվեարկեցին հանձնաժողովի 3 անդամներ՝ Նարեկ Ղահրամանյանը, Սերգեյ Բագրատյանը եւ վարչապետի նախկին խորհրդական, վերջերս պատգամավոր դարձած Ալիկ Ավետիսյանը, ձեռնպահ եղան Թունյանն ու Ցիրունյանը։

Այնուամենայնիվ, խիստ տարօրինակ էր այն, որ կառավարությունը նախագծին եզրակացություն չէր տվել, թեպետ կոմիտեում քննարկման ժամանակ բոլորը դրական են արտահայտվել։

 


Արժե այս քննարկման մասնակիցներին հիշեցնել, որ մի քանի տարի առաջ էլ ՔՊ-ի ջանքերով բուքմեյքերների գովազդն արգելվեց լրատվամիջոցներում, ինչի պատճառով մեծ վնասներ կրեցին լրատվամիջոցները: Նման քայլը բացատրում էին իբրեւ թե խաղամոլության դեմ պայքարով, բայց կյանքը ցույց տվեց, որ խաղամոլությունն անշեղորեն աճում է մեզանում, միայն ԶԼՄ-ները տուժեցին այդ օրենքից: Թեեւ գուցե այս իշխանության ուզածն էլ հենց դա էր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 06․ 02․ 25 թ համարում

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am