Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:
Մեր ունեցած տեղեկություններով, ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը և այլն:
Թեմայի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր տեղեկություններով, այս տարվա առաջին խորհրդակցություններից մեկի ժամանակ, որին մասնակցել են վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, այդ թվում՝ ձերբակալվածներից ոմանք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, թե իրեն տեղեկություններ են հասնում մասնավորաբար շինթույլտվությունների մասով կոռուպցիոն գործընթացների մասին: Միևնույն ժամանակ ներկաներին զգուշացրել է, որ ինքը համագործակցում է իրավապահների հետ, և եթե այդ տեղեկությունները հաստատվեցին, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեմային անդրադարձ է եղել նաև ձերբակալությունների նախօրեին, այսինքն՝ երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ: Բավական կոշտ խոսակցություն է եղել, ու, մեր տեղեկություններով, Ավինյանն ի լուր բոլորի նշել է, թե իր կասկածներն ու ստացած տեղեկությունները, կարծես, հաստատվում են: «Ոմանց պարագայում ասածներս ոնց որ տեղ չի հասել»,-ասել է քաղաքապետն ու հավելել, որ, ամենայն հավանականությամբ, կլինեն ձերբակալություններ, չնայած անուններ չի տվել: Եվ ահա, երեկ առավոտյան իրավապահները մտել են քաղաքապետարան ու ձերբակալել նշյալ աշխատակիցներին
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը