Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար է ասել, թե Փաշինյանի ամերիկյան ընթացիկ շրջագայությունը որքանո՞վ է «աշխատանքային այց»: Ավելին՝ դժվար է ասել՝ ո՞րն է այդ այցի նպատակը, բացի մի քանի տեղացի հայերի հետ «զոռովշառով» հանդիպելը: Կարծիք կա, որ իրական նպատակն ընդամենը «հետախուզական» է՝ հասկանալու՝ ի՞նչ են մտածում իր մասին, կարո՞ղ է ապավինել Թրամփի վարչակազմին և այլն: Բայց դա արդեն այլ թեմա է: Այս օրերի ամենաուշագրավ բանն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ էր մեկնել նորանոր անընկալելի ու անընդունելի հայտարարություններ հնչեցնելու, նախկինում հնչեցրածները, այսպես ասենք, «թարմացնելու» համար:

Այսպես, «ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը» (համայնքի այլ ներկայացուցիչներն արդեն հրապարակավ տարակուսանք են հայտնել հանդիպմանը ներկա «համայնքայինների» պահով՝ նշելով, որ նրանց մեծ մասին չեն ճանաչում) Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է այն մասին, թե աշխարհը հայերիս, իբր, «ազգ-նահատակ» է ընկալում: Հիշեցնենք, որ նման մի վիճելի, եթե ուղղակիորեն չասվի՝ անհեթեթ «թեզ» Փաշինյանը շրջանառության մեջ էր դրել դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, կոնկրետ՝ դեկտեմբերի 3ին ԱԺում ունեցած ելույթում: Ասածն այն է, թե աշխարհի տարբեր ղեկավարների հետ շփումներում հանգել է այն եզրակացության, թե՝ «աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»:

Հիմա, «հայտնագործելով Ամերիկան», Փաշինյանը որոշել է մի ամբողջ տեսություն կառուցել այդ «թեզի» վրա, որն ամենից առաջ սոսկ երևակայության կամ, ավելի վատ, նույնիսկ ցանկության տպավորություն է թողնում: Նա կրկնել է իր այն «ընկալումը», թե միջազգային հանրությունը ինչոր կոնսենսուս ունի, որով հայերիս ընկալում է որպես ազգնահատակ:

Փաշինյանը մասնավորապես ասել է. «... Երբ մենք ասում ենք՝ հա՛, հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, շատ դեպքերում դուք եք օգնել (աշխարհը), որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ... Նահատակ լինելու դերի դեմ մենք պայքարելու ենք և պայքարելու ենք հանուն սովորական կյանքով ապրող սովորական երկիր լինելու»:

Սկզբունքորեն՝ զարմանալու բան չկա, դե, Նիկոլ Փաշինյանն է, նրանից ամեն ինչ սպասելի է: Բայց ամենացավալին այն է, որ նա ոչ միայն զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, այլև աշխարհում հանդես է գալիս որպես ՀՀ ղեկավար, երկրի անունից համաձայնություններ է կնքում, փաստաթղթեր ստորագրում... Այսինքն, մեղա-մեղա, երկիր է ներկայացնում:

Ուստի հնարավոր չէ պարզապես անտեսել այդ վտանգավոր հայտարարությունները: Իսկ չանտեսելով՝ առաջինն, ինչ արժե ասել Փաշինյանի ճառաբանության վերաբերյալ, հետևյալն է. լսեք, իսկ կլինի՞ ձեր երևակայություններն ու ցանկությունները որպես միջազգային հանրության կոնսենսուս կամ որպես իրականություն չմատուցեք:

Ի դեպ, Փաշինյանը ժամանակին պնդում էր, թե «միջազգային հանրությունը» պահանջում է Արցախի հարցում իջեցնել նշաձողը: Բնականաբար, պարզվեց, որ ոչ մի «միջազգային հանրություն» նման բան չի պահանջում, բացի... Անկարայից ու Բաքվից: Ու իրենից: Այս «նահատակման» կոնսենսուսի մասին ասածն էլ է նույն «դարակից»:

Չէ, հասկանալի է, որ Փաշինյանը էլի ակնարկում է Հայոց ցեղասպանությունը, առաջ է տանում Հայոց ցեղասպանությունն ուրանալու իր նպատակը: Իբր, աշխարհը Հայոց ցեղասպանության պատճառով մեզ ընկալում է որպես նահատակյալ ժողովուրդ:

Նույն հաջողությամբ Փաշինյանը կարող է ասել, թե աշխարհը հրեաներին էլ է ընկալում որպես նահատակ ժողովուրդ՝ Հոլոքոստի պատճառով:

Ո՛չ Հայոց ցեղասպանության, ո՛չ էլ, օրինակ՝ հրեաների Հոլոքոստի հետ կապված նման ընկալումներ, այն էլ՝ «միջազգային կոնսենսուսով», իհարկե, չկան: Ավելին, հայ ժողովուրդը, իր պատմական հայրենիքի 1/10-ի վրա վերակերտելով անկախ պետականություն, զարգանալով և սեփական հողի վրա ամրանալով, հենց դրանով արդեն հերքել է մեզ որպես կոտորվող ու նահատակ ընկալելու մղումներն ու նաև դիմակայել է թշնամական նմանօրինակ նկրտումներին:

Էլ ավելին. 1988-ից ի վեր՝ Արցախյան շարժումով, վերաանկախացումով ու ազգային ազատագրական պայքարում տարած հաղթանակով հայությունը գործնականում չեզոքացրել էր մեզ վերստին նահատակեցնելու կամ նահատակ ընկալելու նկրտումները: Պարզապես ոչ ոք չէր կարող իմանալ, որ մի 30 տարի անց ասպարեզ է ելնելու Փաշինյանի նման մեկը՝ նպատակ ունենալով «զրոյական կետի» վերածել ամեն ինչ. Արցախը, Հայաստանը, հաղթանակները, պետությունը, բանակը, անկախությունը:

Հիմնականը կամ հարցերի՛ հարցը: Հենց Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած իշխանական խմբակն են ամեն ինչ արել, որ աշխարհում սկսեն մեզ որպես նահատակ ընկալել: Ինչ 2018-ից Փաշինյանը եկել է իշխանության, ի դեպ, «դագաղ պարացնելով» է եկել, Հայաստանում ծայր առած աղետներն ու ծանրագույն կորուստները հաջորդում են մեկը մյուսին: Փաշինյանը զրոյացրեց բանակցային գործընթացը, նպաստեց, որ ադրբեջանաթուրքական կողմը դիմի ռազմական ագրեսիայի, կարճ ասած՝ պատերազմ հրահրեց, այդ պատերազմում հազարավոր հայերի մատնեց մահվան, հետո էլ կանգեց, ասաց, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»:

Հետո առհասարակ ուրացավ Արցախը, այն հանձնեց թշնամուն, նոր զոհերի տեղիք տալով, այդ ընթացքում Հայաստանի տարածքի մի որոշակի մաս գրավեց թշնամին, էլի զոհեր: Հետո Փաշինյանն արդեն գնաց Կիրանց ու Ոսկեպար ու ինքն սպառնաց հայ մարդկանց, որ եթե հայկական հողերը թշնամուն չտան, ամբողջ աշխարհը (Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, չգիտես, թե՝ էլ ով) կհարձակվեն մեր վրա:

Ախր, ո՞ր մեկը ասես: Ու այնքան էլ վաղուց չի եղել այդ ամենը, որ մարդիկ մոռացած լինեն: Այդ ամենին նա հասել է: Բայց նրան, որ աշխարհը մեզ «ազգ-նահատակ» ընկալի, դեռ, բարեբախտաբար չի հասել: Որովհետև Հայաստանը պատմություն է ունեցել նաև մինչև 2018 թվականը: Հիմա նույն Փաշինյանն ասում է, թե «44-օրյա պատերազմում անցնելով պարտության միջով՝ ձեռք ենք բերել... անկախ պետություն ունենալու հնարավորություն»:

Այսինքն, հասկացաք, չէ՞, բանակը տարել է պարտության, պատճառ է դարձել հազարավոր զոհերի, Արցախը հանձնել է, որպեսզի... «անկախ պետություն ունենալու հնարավորություն» ձեռք բերի: Ստացվում է, որ Փաշինյանը միտումնավո՞ր է երկիրն ու ժողովրդին տարել ծանր պարտության՝ այդ մտասևեռմանը շունչ հաղորդելու համար, չնայած ինքնին հասկանալի է, որ նման պնդումը բացարձակ իրականության խեղում է կամ խեղված ընկալում:

«Երկրի հակառակ կողմ», էլի:

Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետություն չենք ունեցել, որ մենք անկախություն չենք ունեցել: Մենք 1991-ից ունեցել են թե՛ անկախությունը վերականգնած պետականություն, թե՛ զոհողությունների գնով ստեղծել ենք բանակ ու հաղթող բանակ, թե՛ լավվատ պետական կառույցներ: Այդ Փաշինյա՞նը պիտի գար ու «զրոյական կետից» ինքնիշխանություն բերեր, պետություն շիներ:

Փանջունուն հիշեցի, այն, որ երեխա ժամանակ ինչ ջարդում էր, ասում էր՝ շինեցի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Գիշերները ջրամատակարարումը դադարեցվելո՞ւ է Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք ԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 5 զոհ Շտապօգնության ավտոմեքենայում բուժառուն հարվածել է բժշկին, ապա հրել, գցել ավտոմեքենայի հատակին Մի քիչ էլ անցնի` հայտարարիր, որ մի խումբ հայրենադավ ստահակներ լկտի արշավ են սկսել մեր կաթողիկոսի դեմ. Հովհաննես Խուդոյան «Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկված է այլևս». Պոլսո հայոց պատրիարքը Վեհափառին առաջարկում է սինոդական կառույց ստեղծել Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Հակակոռուպցիոն կոմիտեն, որ ամեն օր աջ ու ձախսպառնում էր մարդկանց, թե ընտրակաշառքի ոչ մի դրվագ չի հանդուրժվելու, կզբաղվի՞ Փաշինյանով. Արմեն Հովասափյան Խայտառակ վիճակ Եռաբլուրում․ Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն․ Արթուր Չախոյան (video) Պոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ ընդդիմությունը մեծ շանս ունի ընտրություններում կրելու․ Էդգար Էլբակյան (video) Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հարձակվել ԱՄՆ-ի վրա. Թրամփ Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկատուների գումարները Լոս Անջելես կատարած անօգուտ ուղևորության վրա. Հարութ Սասունյան «Ոտերս ուտի երկրի ղեկավարը»... տավուշցիներ (video) Ադրբեջանը 4,500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ Գյումրին մեծ հարված է խոստանում․ Լևոն Քոչարյան (video) Բրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ Ի՞նչ անուն տանք գերագույն դավաճանի այն հայտարարությանը, որ 2026թ. պետբյուջեով չնախատեսված թոշակների բարձրացում է կատարում Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են «Ծնողները ցանկանում էին, որ իրենց զավակը մահանա իբրև քրիստոնյա». Հայր Զաքարիայի հուզիչ պատմությունը մահամերձ 6 օրական երեխայի մկրտության մասին, ով այսօր արդեն չափահաս է (տեսանյութ) Ավինյանի 700 հազար դոլարանոց կոռուպցիոն անգործության վերաբերյալ․ Արթուր Չախոյան (video) Դե հա, դուք ուրիշ ի՞նչ կարող եք անել բացի քրեական ու պատժիչ լծակներն օգտագործելը, մարդկանց շանտաժի ենթարկելը, սպառնալն ու վախեցնելը Եթե ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմը դադարեցնել մինչև հուլիսի 4-ը, ես կարող եմ միայն աջակցել դրան․ Զելենսկի Պետությունն ինչի՞ համար ա, Աննայի ֆոնդը լցնելո՞ւ․ Արագածոտնի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am