Առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակել Ծովինար Թադեւոսյանին։ Այս լուրն այնքանով էր արտառոց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող։ Այս նշանակումն ինքնին բավականին ռիսկային էր` արդյոք կկարողանա՞ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ աշխատած Ծովինար Թադեւոսյանը ղեկավարել նման ռեժիմային լուրջ համակարգ, որը պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք Ծառայության աշխատակազմի, այլեւ կալանավայրերի աշխատակազմերի եւ կալանավորների հետ։

Մեր տեղեկություններով, Ծովինար Թադեւոսյանի նշանակումը դժգոհություն է առաջացրել համակարգում, մանավանդ` բանտապետերի մոտ: «Թեպետ չեն բարձրաձայնում, որ աշխատանքը չկորցնեն, բայց ներքին դժգոհություն կա։ Նախկինում բանտերի պետերը ՔԿԾ տղամարդ պետերի հետ հազար ու մի հարց են կարգավորել, հենց միայն այն, որ խոսելիս օգտագործել են քֆուր` սա այն ոլորտն ա, որտեղ առանց քֆուրի հնարավոր չէ, հիմա բոլոր հարցերում են կաշկանդված, անգամ` խոսելիս։ Առհասարակ, կան շատ այլ բաներ, որոնք տղամարդը կասի տղամարդուն, բայց ո՛չ կնոջը»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿՀ պետերը չեն հասկանում, թե ինչպես կարելի է որեւէ կոչում չունեցող 34-ամյա կնոջը նշանակել Քրեակատարողական ծառայության պետ, միայն այն բանի համար, որ Սրբուհի Գալյանի ընկերուհին է։ «Նախկին ՔԿԾ պետերը կոչումով են եղել, դա ակնածանք էր տալիս։ Այս լուրջ պաշտոնում չէր կարելի նման նշանակում անել»,- ասաց ՔԿՀ մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am