Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ները

Ամերիաբանկը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ համաշխարհային ստորաբաժանման (ԵՆԲ Գլոբալ) կողմից Հարավային Կովկասի որևէ բանկի մեկ գործարքի շրջանակում երբևէ տրված ամենախոշոր վարկն է: Այս ֆինանսավորումն ընդգծում է Ամերիաբանկի և ԵՆԲ-ի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը:

Այս գործարքով Ամերիաբանկը մատչելի և հասանելի վարկեր կառաջարկի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալ ունեցող ընկերություններին` նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումներ կատարելու բիզնեսի աճի, մրցունակության բարձրացման և կայուն նախաձեռնությունների ուղղությամբ:

ԵՆԲ-ի գնահատականների համաձայն՝ այս նախաձեռնության շրջանակում աջակցություն կտրամադրվի շուրջ 400 ՄՓՄՁ-ի և կապահովվի ավելի քան 15,000 աշխատատեղ՝ որը համահունչ է հայկական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելու ու տնտեսությունն ամրապնդելու Ամերիաբանկի հանձնառությանը:

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշեց. «Ուրախ ենք Եվրոպական ներդրումային բանկի (EIB Global) հետ համագործակցության համար, որով վերահաստատում ենք Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու մեր հանձնառությունը: Այս համագործակցությունը տեղական բիզնեսներին կընձեռի մատչելի ֆինանսավորում ստանալու հնարավորություն, ինչը թույլ կտա բացահայտելու իրենց ողջ ներուժը և զգալիորեն նպաստելու Հայաստանի տնտեսական աճին: Որպես Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատու բանկը, որն ունի նշանակալի պորտֆել կանաչ և կայուն ֆինանսավորման ոլորտում, ուզում ենք վստահություն հայտնել, որ մենք կարող ենք Հայաստանի համար ավելի կայուն և ներառական տնտեսական ապագա կերտել»:

Ֆինանսավորման մի մասը տրամադրվելու է ՀՀ դրամով՝ ՄՓՄՁ-ներին արժութային ռիսկերից պաշտպանելու համար։

Եվրամիությունը (ԵՄ) սատարում է գործարքը` տրամադրելով դրամաշնորհային ֆինանսավորում, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար մատչելի տոկոսադրույք սահմանել։ Նախաձեռնությունը համահունչ է ԵՄ- ի՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու նպատակի իրագործմանը՝ կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն ստեղծելու համար, ինչը Հայաստանում Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի հինգ հիմնասյուներից
մեկն է:

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկի հետ գործակցելու առնչությամբ՝ Հայաստանի մասնավոր հատվածը ամրապնդելու և կայուն տնտեսական աճը խթանելու համար»,- ասաց Հայաստանում ԵՆԲ գործունեությունը վերահսկող, ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։ «Այս շրջադարձային գործարքը նշանակալի քայլ է մեր հանձնառության իրագործման ուղղությամբ՝ կայուն զարգացումը և տնտեսական կայունությունը խթանելու ՝ Եվրոպական Միության
(ԵՄ) և Հայաստանի առաջնահերթություններին համահունչ»։

«Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) աջակցությամբ մենք ընթանում ենք մեր հանձնառությանը համահունչ՝ օժանդակել հայկական մասնավոր հատվածին և նպաստել ֆինանսավորման հասանելիության ապահովման հրատապ կարիքի լուծմանը, այդ թվում՝ տեղական արժույթով։ Այս աջակցությունը Հայաստանի համար նախատեսված Եվրոպական ներդրումային ծրագրի (EIP) մասն է, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման և բարօրության խթանմանը։ Մենք կշարունակենք այս ջանքերը՝ 2024-2027 թվականներին «Դիմադրողականություն և աճ» ծրագրի շրջանակում
տրամադրելով ընդհանուր առմամբ 270 միլիոն եվրո։ Դրա մեծ մասը կհատկացվի բիզնեսի զարգացմանը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտին, ստարտափներին և արտահանման նոր հնարավորություններին, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը», - ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ամերիաբանկի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին` ամրապնդելով Բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ:

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն ՀՀ դրամ ընդհանուր համախառնվարկային պորտֆելով, ներառյալ՝ 270 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՓՄՁ համախառն պորտֆելը՝ համաձայն 2024 թ. տարեվերջյան արդյունքների։

2009 թվականից Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 1․4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղելով այդ միջոցները Հայաստանում կենսական նշանակության տնտեսական ոլորտների զարգացմանը։ Բանկը միջազգային ֆինանսական կառույցների աջակցությամբ ֆինանսավորել է ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի նախագծեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվայինժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Մանրամասների համար` ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

«ԵՆԲ Գլոբալ»-ի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական Միության երկարաժամկետ վարկավորում տրամադրող հաստատություն է, որը պատկանում է իր անդամ պետություններին։ Այն ֆինանսավորում է ԵՄ-ի քաղաքականության նպատակներին նպաստող ներդրումները։

«ԵՆԲ Գլոբալ»-ը ԵՆԲ Խմբի մասնագիտացված ճյուղն է, որը նվիրված է միջազգային գործակցությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության մեծացմանը, ինչպես նաև հանդիսանում է Գլոբալ Գեյթվեյի (Global Gateway) առանցքային գործընկերը։ Մինչև 2027 թվականի ավարտը մենք նպատակ ունենք աջակցելու 100 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումներին, ինչը հանդիսանում է ԵՄ այս նախաձեռնության ընդհանուր նպատակի մոտ մեկ երրորդը։ «ԵՆԲ Գլոբալ»-ը Team Europe-ի շրջանակներում խթանում է ամուր, նպատակաուղղված գործընկերությունը զարգացման ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ։ «ԵՆԲ Գլոբալ»-ը ավելի է մոտեցնում ԵՆԲ Խումբը մարդկանց, ընկերություններին և հաստատություններին՝ ամբողջ աշխարհում գործող մեր գրասենյակների միջոցով։

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am