Նիկոլ, ձեռք ես տվել՝ խաղա։ Ուրիշ տեղ ձեռք մի գցիր. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին

Նիկոլի այսօրվա ասուլիսում կրկին հնչել են բազմաթիվ կեղծ պնդումներ, խեղաթյուրված գնահատականներ, էժան մանիպուլյացիաներ և դասական ստեր։

Այդ տեղեկատվական կեղտաջրերի մեջ, սակայն, հատուկ նշանակություն ունեն Արցախի հարցով 30 տարվա բանակցությունների միտումնավոր ձևախեղման և ժողովրդին հիմարացնելու սին ջանքերը։ Առիթը Մեղրիի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի երեկվա ծավալուն ռեպորտաժն էր ԱՄՆ արխիվների մասնակի գաղտնազերծման հիման վրա։ Իրեն բնորոշ «ֆիրմեննիյ» ձեռագրով և ոճով Փաշինյանը հաջողացրեց կոնտեքստից յուրովի կտրել ֆիլմից երկու մեջբերում (ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի և ԱԳ նախկին նախարար Օսկանյանի)՝ հիմնավորելու համար «Արցախը վաղուց էր տրված» սեփական նենգ կեղծիքը։

«Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը Պանդորայի արկղ է դառնալու» և «Մենք սևեռվել էինք այն փաստի վրա, որ Ադրբեջանը պատրաստ է տալ Ղարաբաղը»՝ տեսանյութում հնչած ձևակերպումներից Նիկոլն այնքան էր ոգևորվել, որ խղճուկ փորձ արեց չեղարկել Հայաստանի երեք նախկին նախագահներին շուստրիավարի նետված հանրային բանավեճի ձեռնոցը և ինքնահավան կերպով հայտարարեց. «Բանավեճի իմաստ այլևս չկա»։

Իրականության մեջ սա «սեփական բազարի» տակ մնացած, «դալշե տալու» ձև չունեցող, «տուպիկ մտցված» մարդու պահվածք էր, որ փրփուրներից կառչելով, 6-րդ դասարանցու մակարդակի կռուտիտներով հետքերը քողարկելու զազրելի փորձ է անում։

Հիշեցնեմ, որ նախկինում Սերժ Սարգսյանը, իսկ վերջերս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանից հրապարակավ պահանջեցին բացահայտել Արցախի շուրջ բանակցությունների խնդրին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

Նիկոլի արձագանքը, թե՝ «նոր ենք հավաքագրում փաստաթղթերը և դեռ պիտի որոշենք հրապարակման նպատակահարմարությունը», այնքան պրիմիտիվ էր և ժամանակ շահելու բացահայտ ճիգ, որ ակնհայտ էր. նա մնացել է իր իսկ պրիոմի տակ և նոր կռուտիտներ է մտածում։

Ու, ահա, ի հայտ եկավ այլևս հայտնի տեսանյութը, որը, թեպետ իրականում լրիվ այլ բանի մասին էր, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե հիվանդագին համառությամբ չխեղաթյուրեր իրականությունը՝ հարմարացնելով այն սեփական շահերին։

Անդրադառնանք Նիկոլի կողմից որպես կռուտիտ օգտագործված երկու վերոնշյալ մեջբերումներին։

Սահմանների փոփոխության խնդրահարույց լինելու մասին ամերիկյան դիվանագետի ցիտատը ոչ միայն փնթի կերպով կտրված էր կոնտեքստից, այլև չէր կարող վերաբերել Արցախյան բանակցությունների ողջ բովանդակությանը։ Սա ապացուցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների, այդ թվում՝ նույն ԱՄՆ-ի կողմից առաջարկված և ԱՄՆ մյուս բոլոր վարչակազմերի օրոք առաջ մղվող Մադրիդյան, իսկ հետո՝ Հիմնարար սկզբունքներով և տարրերով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված իրագործմամբ:

Ուստի Նիկոլի ֆռթոնները բացարձակ սուտ են, կեղծ և իրականության հետ կապ չունեն։

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի գնահատականին, ապա, թեպետ վստահ եմ, որ նա անձամբ կանդրադառնա դրա խեղաթյուրված մեկնաբանությանը, ես կներկայացնեմ իմ հիմնավորումը։

Արցախյան առաջին պատերազմից հետո Արցախը փաստացի Ադրբեջանի՞նն էր. Ո՛Չ։

Դե յուրե Ադրբեջանը ճանաչո՞ւմ էր այդ փաստը. Ո՛Չ։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հիմնական առաքելությունը հենց սա էր. գտնել լուծում, որով Արցախը չէր լինի Ադրբեջանի կազմում, և Ադրբեջանը չէր ընդդիմանա դրան։ Ուստի հանրային կերպով հայր և որդի Ալիևների ցանկացած պատրաստակամություն այդ ուղղությամբ արձանագրվում էր և դառնում հայկական դիվանագիտության զինանոցի բաղկացուցիչ մաս։

Արդեն ասուլիսի վերջում Փաշինյանը կրկին վերադարձավ այս հարցին՝ հիմա էլ մեկ այլ էժան կռուտիտ անելով, թե՝ «բա անհատ են, պետական գաղտնիք չկա, ունեն՝ թող հրապարակեն»։ Ստախոսին կրկին «դավաճանեց» իր հիշողությունը. բոլորովին վերջերս նրա աշխատակազմն այդ խնդրին հետևյալ կերպ է արձագանքել. «Փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»:

Ի մի բերելով, փաստենք, որ Նիկոլի անհիմն պնդումները և փնթի կռուտիտները նորից չեն աշխատում։ Կրկին ու կրկին անհաջող փորձելու փոխարեն, նա մեկ բան պիտի անի՝

ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ։

Հ.Գ. Նիկոլ, ձեռք ես տվել՝ խաղա։ Ուրիշ տեղ ձեռք մի գցիր։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

31.01.2025

դիտվել է 899 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am