ԱՄՆ-ը կշարունակի մնալ ԵԱՀԿ ՄԽ ակտիվ համանախագահ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ը կշարունակի մնալ ԵԱՀԿ ՄԽ ակտիվ համանախագահ: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Սեկուտան նշել է, որ շատ շահարկումներ կան այդ հարցով: «Մենք եղել ենք և շարունակում ենք մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ համանախագահ: ԱՄՆ-ից նշանակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ: Նա անմիջականորեն մասնակից է ԼՂ կարգավորման հարցով բանակցություններին: Ես մտադիր չեմ միջամտել նրա գործերին: ԱՄՆ-ը որպես համանախագահներից մեկը հետագայում էլ կշարունակի ակտիվ դեր խաղալ այդ հարցում»,- ասել է նա:
