Էրդողանը նոյեմբերի 22-ին կայցելի Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Այդ մասին հայտնել է Milliyet թերթը՝ նշելով, որ այցի ընթացքում Էրդողանը ծրագրում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունը դեռեւս չի պատասխանել ՏԱՍՍ-ի այն հարցմանը, թե իրոք նման հանդիպում է պլանավորվում: Բացի այդ, NTV-ի տվյալներով, Սոչիում պետք է եռակողմ գագաթնաժողով կայանա Սիրիայում հրադադարի շուրջ, որին, ՌԴ-ից եւ Թուրքիայից բացի, կմասնակցի նաեւ Իրանը:
