Ինչպես կպատասխանի Հայաստանը Լուկաշենկոյին

«Հրապարակը» գրում է ․ Նիկոլ Փաշինյանի` Հանրայինին տված հարցազրույցից մեկ օր հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն արեց, թե` Արցախի կորստի միակ մեղավորը Փաշինյանն է: Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են ինքն ու Պուտինն արձագանքել Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, նաեւ ասել է, թե Փաշինյանը կկործանի Հայաստանը. «Մենք՝ ես ու Պուտինը, ապշել էինք, զանգեցի նրան, հարցրի՝ լսեցի՞ր, ասաց՝ լսեցի: Հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել: Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեեւ այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի»:

Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ ՀՀ ԱԳՆ-ից դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին: Մոտ կես տարի է՝ Հայաստանից որեւէ պաշտոնյա Բելառուս չի այցելում, Երեւանը Մինսկից իր դեսպանին է հետ կանչել, պատճառն Ադրբեջանում Լուկաշենկոյի հայտարարությունն էր, թե Բելառուսում հավատացել են Ադրբեջանի հաղթանակին եւ աջակցել։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին քննարկվում է հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Մյուս կողմից՝ հասկանում են, որ առանց Պուտինի թույլտվության Լուկաշենկոն նման բան չէր ասի։

Ի դեպ, կան լուրեր, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը շատ կոշտ է եղել, չնայած Փաշինյանը փորձել է արդարանալ, որ ԵՄ-ին անդամակցությունը չի նշանակում հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, սակայն Պուտինը շատ չոր է խոսել նրա հետ` որ այդ քայլը լավ տեղ չի տանելու Հայաստանը։ Ուստի հնարավոր է` Փաշինյանը Լուկաշենկոյի դեմ կոնկրետ քայլեր չնախաձեռնի, մի քանի լաչառ հայտարարությամբ կսահմանափակվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 01․ 25 թ համարում։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am