Գյումրիի ընտրությունների բացահայտ ու թաքնված ֆավորիտները

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ապօրինաբար իշխանազավթում իրականացրեց՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով «Լուսավոր Հայաստանի» քվոտայով նախկինում ԱԺ պատգամավոր աշխատած ու նախկին իշխանությունների օրոք ֆինանսական ռեսուրսների տեր դարձած Արման Սահակյանի «մարդուն»՝ Սարիկ Մինասյանին։
Որպես անհատ գործիչ Սարիկ Մինասյանը թույլ է։ Եթե նա առաջադրվեր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանով» կամ ցանկացած այլ կուսակցությամբ, ապա չէր հաղթահրի անցողիկ շեմը, բայց այժմ վարչական, ֆինանսական ու այլ ռեսուրսների շնորհիվ նա հայտնվել է Գյումրիի ընտրություններին մասնակցող ֆավորիտների ցանկում։ Դա նշանակում է, որ նա անցողիկ տոկոսի խնդիր չի ունենա, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» խայտառակ ցածր վարկանիշ ունի, Սարիկ Մինասյանը, ով «պրայմերիզ» կոչված թատրոնից հետո շտապեց անդամագրվել ՔՊ–ին, ընտրություններից հետո քաղաքապետի պաշտոնում չի մնա։ Ու քանի որ մասնակիցներից որևէ մեկին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու 50 տոկոսից ավելի հավաքել, ուստի կունենանք խայտաբղետ պատկեր և կոալիցիոն իշխանություն։ Իշխանությունները փորձում են տարբեր դրածոների միջոցով հարակից ձայներ հավաքել, որպեսզի իշխանությունը պահեն, բայց դա չի ստացվելու։
Հակառակ ճամբարում կան հիմնական ֆավորիտներ, որոնցից մեկը բացահայտված է, իսկ մյուսը՝ դեռ չի շտապում հայտարարել հավակնությունների մասին, սակայն ակնհայտ է, որ դառնալու է այս ընտրապայքարի առաջատարներից։
Քաղաքապետ դառնալու նպատակի մասին հայտարարել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա ամենահայտնին է քաղաքապետի բոլոր հնարավոր հավակնորդներից և ընտրապայքարի հիմնական խաղացողներից։ Ունի վարկանիշ, բայց նաև հսկայական հակավարկանիշ։ Ղուկասյանն ունի նաև խոցելի կողմ։ Դա իր դեմ հարուցված քրեական գործերն են, թեև ինքը հայտարարում է, որ չի վախենում իշխանական հնարավոր ճնշումներից ու որևէ պարագայում չի միանա ՔՊ–ին։
Թե ինչ արդյունք կունենա Ղուկասյանը և ինչպիսի զարգացումներ կլինեն իր մասով, կախված են մի շարք գործոններից, որոնց մասին կխոսենք մեկ այլ հրապարակման մեջ։
Գյումրիի ընտրապայքարի թաքնված ֆավորիտներից է համարվում Կարեն Սիմոնյանը։ Ինչու թաքնված, քանզի նա դեռ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցության մասին, թեև Գյումրիում ֆիքսել են, որ մասնակցելու է, քանզի ակտիվ շփումներ է ունենում հանրության տարբեր շերտերի հետ։ Վերջերս էլ Գյումրիի զարգացման թեմայով քննարկում էր կազմակերպել՝ տարբեր մասնագետների ներգրավելով։
Սիմոնյանը գործարար է։ Աչքի է ընկնում մենեջերական հատկանիշներով և ընդդիմադիր քաղաքական դիրքորոշմամբ։
Գյումրիի ընտրություններին մասնակցելու են նաև բազմաթիվ այլ ուժեր և անհատներ, որոնք դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել մասնակցել–չմասնակցելու հարցում։ Շրջանառվում են ՀՀԿ–ի կողմից ուղղորդվող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, շինարարությամբ զբաղվող Արմեն Տոնոյանի, Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդի Զոհրաբի (ըստ լուրերի՝ նա կառաջադրվի Արամ Զավենիչի կողմից ու անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում կփորձի ՔՊ–ի համար կատարել նույն դերն, ինչ «Հանրապետությունը» կատարում է Երևանի ավագանիում) և այլոց անունները։
Եթե ընդդիմադիր դաշտը կարողանա որոշակի խաղի կանոններ պահպանել, ապա Նիկոլ Փաշինյանի թիմի պարտությունը Գյումրիում երաշխավորված է։

դիտվել է 4348 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am