Կլոր գլուխ, քառակուսի սեղան, կամ հակառակը. շուտով կունենանք նոր Շարմազանովներ ու Աշոտյաններ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում պայքարի տրամաբանությունը հետեւյալն է. եթե որեւէ մեկը կամ մի քանի հոգի հացադուլ են հայտարարում, պնդելով, որ հացադուլը չեն դադարեցնի, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, սովորաբար ոչ թե հայտնվում են համախոհներ, որոնք հայտարարում են, որ իրենք էլ են նույն պահանջներով միանում հացադուլին, այլ հայտնվում են համախոհներ եւ ոչ համախոհներ, որոնք հորդորում են անհապաղ դադարեցնել հացադուլը։ Պատճառաբանությունները սովորաբար լինում են հիմնավոր. ստամոքսի գաստրիտ կստանաս, լեղապարկի բորբոքում, ճնշումդ կբարձրանա, սոված կմնաս, փորդ կմաշի եւ այդպես շարունակ։ Նստացույցի դեպքում ամեն ինչ նույնն է, ախտորոշումներն են ուրիշ. գեմարոյ կստանաս, տուտուզի բորբոքում, պճեղախտ։ Թվում է, թե սա նորմալ, մարդասիրական մոտեցում է։ Բայց իրականում բացահայտում է հայկական իրականության անլրջությունը։ Եթե որեւէ մեկը մեզանում հացադուլ է հայտարարել, բոլորի կանխավարկածն այն է, որ պահի տակ, առանց հասկանալու, առանց հաշվարկելու, տաքգլուխ, այսինքն՝ հիմարաբար է նման քայլի գնացել, ու հիմա հայոց թասիբին համապատասխան, պետք է ամեն ինչ անել տվյալ մարդուն այդ վիճակից հանելու համար։ Մեծ հաշվով այս տրամաբանությունն ընդունում են նաեւ հացադուլավորները, որովհետեւ Հայաստանի պատմության մեջ  դեռ ոչ ոք հացադուլից չի մեռել, չնայած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ հայտարարել են, թե հացադուլից դուրս չեն գա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի։ Պահանջները սովորաբար չեն կատարվում, բայց հացադուլավորները չեն մեռնում, որովհետեւ դադարեցնում են հացադուլը։ Ու սա դարձել է քաղաքական կուլտուրա։ Այս է պատճառը, որ ով ասես, ինչ առիթով ասես՝ հացադուլ է հայտարարում, որովհետեւ գիտի, որ հաջորդ պահին հայտնվելու են հարյուրավոր «մարդասերներ», ովքեր հացադուլը դադարեցնելու հորդորներ են անելու։ Ու այդ հորդորողները ոչ թե ջանք են գործադրելու, որ թեկուզ արդարացի առաջադրված պահանջը կատարվի, այլ որ հացադուլավորը հանկարծ ստամոքսի գաստրիտ չստանա։ Կարծում ենք թերեւս ժամանակն է՝ բանադրանք, եթե կուզեք՝ քֆուր դնել հացադուլի վրա հետեւյալ պայմաններով. եթե որեւէ մեկը ինչ-որ բան անելու պահանջով հացադուլ հայտարարի ու առանց պահանջի կատարման դուրս գա հացադուլից, ուրեմն՝ խեղկատակ է։ Եթե որեւէ մեկը վստահ չէ, որ կարող է նման բեռի տակ մտնել, թող չանի նման բան, որովհետեւ դրանով վարկաբեկում է ինքն իրեն, պայքարի ինստիտուտն՝ ընդհանրապես։ Բայց ավելի լավ է թողնենք տխուր թեմաները եւ խոսենք լավ լուրերից։ Հայոց գիտության եւ պետականության ապագա հանդիսացող ուսանողները երեկ դադարեցրին ամեն ինչ. հացադուլ, դասադուլ, նստացույց։ Եվ դա տեղի ունեցավ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո։ Իհարկե, դրանից առաջ մեր սիրելի ուսանողները գնացին ԱԺ-ի դիմաց եւ փակեցին Բաղրամյան պողոտան։ Հատուկ գնահատանքի է արժանի այն, որ ուսանողները սա արեցին ճիշտ ժամանակին, երբ «Զինվորական ծառայության մասին» օրենքը, որի դեմ նրանք բողոքում էին, արդեն իսկ ընդունվել էր ԱԺ-ում։ Վերջնականորեն։ Ոչ թե առաջին ընթերցմամբ, այլ վերջնականորեն։ Այսինքն՝ արդեն իսկ դարձել էր օրենք։ Ազնիվ լինելու համար պետք է խոստովանել, որ ուսանողները շատ չէին ուշացել, ընդամենը 45 րոպե։ Հետո եկավ Վալերի Օսիպյանը ու ոստիկանական ուժով բացեց Բաղրամյան պողոտան։ Ուսանողների համար սա անսպասելի էր, ու նրանք որոշեցին վճռական հակահարված տալ եւ գնալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպելու։ Ուսանողների աշխատանքային այցը Ազգային ժողով չափազանց արդյունավետ ստացվեց։ Քանի որ իշխանություններն ընդունեցին նրանց ամենակոշտ պահանջը, այն է՝ կլոր սեղան անել եւ քննարկել, նրանք որոշեցին դադարեցնել դասադուլը եւ ամեն ինչ։ Մնացածը, կարծում ենք, խիստ կանխատեսելի է. դասադուլավոր ուսանողները շուտով կանդամագրվեն Հանրապետական կուսակցությանը։ Ի վերջո, նույն Էդուարդ Շարմազանովը եւ Արմեն Աշոտյանը այդ նույն ճանապարհով են դարձել ՀՀԿ անդամ եւ թերեւս դռնփակ հանդիպման ժամանակ Շարմազանովը իր ուսանողական տարիների փորձն է կիսել, թե ինչպես հացադուլը դադարեցնելուց հետո նա հայտնվեց Հանրապետական առատության մեջ։ Սկզբից կլոր սեղան կազմակերպեցին, հետո քառակուսի սեղան, հետո խաշի սեղան, հետո իշխանական կերակրատաշտ։ Այնպես որ, ուսանողական շարժումը իսկապես արդյունավետ ստացվեց Հայաստանի ապագայի կերտման առումով։ Շուտով մեր քաղաքական դաշտում կհայտնվեն նոր Շարմազանովներ, Աշոտյաններ, կարենավագյաններ։ Եվ կյանքը կդառնա իսկապես հիշարժան ու գեղեցիկ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am