Հայաստանի եւ Հունաստանի միջեւ միջպետական խոշոր սկանդա՞լ է հասունանում

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը Հունաստանից նամակ է ստացել, որտեղ առկա փաստերը դիվանագիտական սկանդալ կարող են հարուցել: Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման. «Վերջին օրերին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի քայլերի հետեւանքով սկանդալային իրավիճակ է հասունանում Հայաստան-Հունաստան միջպետական հարաբերություններում: Չարչօղլյանը քայլերի է դիմել, որը մեղմ ասած, անհարիր է նրան՝ որպես դեսպանի եւ ընդանրապես հեռու է դիվանագիտական նորմերից: Հարցն առաջացել է, երբ դեսպանը Հունաստանում ավանդականորեն ներկայություն ունեցող Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ) պարտադրել է ՌԱԿ-ի 96-րդ ամյակի առթիվ կազմակերպվող հանդիսության կապակցությամբ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքին, Աթենքի նախկին քաղաքապետ (2003-2006 թթ.), նախկին արտգործնախարար (2006-2009 թթ.), կուսակցության ներկայիս նախագահի քրոջը՝ Դորա Բակոյանիսին տրված հրավերը հետ վերցնել, վերջինիս ադրբեջանամետ եւ հակահայ անվանելով: Դեսպանը համառորեն ճնշել է Ռամկավարներին՝ չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջ մամուլով հայտարարված Բակոյաննիսի հրավերն ու ներկայությունը, անհարմար դրության մեջ գցելով ՌԱԿ-ին: Միեւնույն ժամանակ սկանդալային եւ վտանգավոր ռիսկի է ենթարկել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները, մանավանդ որ, ըստ Հունաստանում անցկացված վերջին սոցհարցումների, «Նեո Դեմոկրատիա» կուսակցությունը մեծ տարբերությամբ շահելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ ձեւավորելու է կառավարություն: Դեսպանի գռեհիկ ճնշման տակ ՌԱԿ-ի Հունաստանի պատասխանատուները հետ են վերցրել իրենց հրավերը Դորա Բակոյանիսից, ինչը բացասական մթնոլորտի պատճառ է հանդիսացել երկու կուսակցություների միջեւ, որի արդյունքում «Նեո Դեմոկրատիա» կուսակցությունն ընդհանրապես չի մասնակցել ՌԱԿ-ի հանդիսությանը՝ հրավերի հետ վերցնելը համարելով անարգանք ուղղված ոչ միայն Բակոյանիսի, այլեւ ողջ կուսակցության հասցեին: Առաջացած արտառոց նոր իրավիճակում, կարծես, ըմբռնելով իր սկանդալային ոտնձգության ծանրակշիռ լինելը, դեսպանը եւս «փախուստի էր դիմել» ՌԱԿ հանդիսությանը ներկա լինելուց: Նկատի ունենալով, որ սկանդալային այս հարցը հարուցելուց մի քանի օր առաջ դեսպան Չարչօղլյանն իր իսկ խնդրանքով հանդիպում էր ունեցել նույն «Նեո Դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Միոտակիսի հետ, մնում է հավատալ, որ ինչ-ինչ մղումերից ելնելով  Չարչօղլյանը նպատակադրվել է վնաս հասցնել ՌԱԿ-«Նեո Դեմոկրատիա» հարաբերություններին, առանց հաշվի առնելու, որ դեսպանի հանգամանքով կատարված նման քայլը առաջին հերթին հարվածի տակ է դնում հայ-հունական միջպետական հարաբերությունները: Մյուս կողմից, նկատի ունենալով նաեւ այն, որ դեսպանի քայլերին զուգահեռ, ՀՀ իշխանական կոալիցիային մասնակից ՀՅԴ Հունաստանի մասնաճյուղը եւս ՌԱԿ հանդիսությունը ձախողելու նպատակով տնետուն տեղի հայերին հորդորել է, որ չմասնակցեն ՌԱԿ-ի կողմից կազակերպվող «հակահայկական» հանդիսությանը, հարց է առաջանում՝ սկանդալային այս քայլը ձեռնարկվել է Երեւանի իշխանության գիտությամբ եւ թելադրանքո՞վ, թե՞ միայն տեղական նախաձեռնություն է: Հարցական, որի պատասխանն ի հայտ կգա ինքնըստինքյան, երբ ականատես դառնանք, թե ապաշնորհ «դիվանագետի» նկատմամբ ինչն է խոսելու Երեւանում՝ թայֆայակա՞ն, թե՞ պետական շահը: Խորիմաստ է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի հետօրեին, սփյուռքի կազմակերպությունների նկատմամբ քաղաքական նախասիրություններով եւ նախապայմաններով, փաստորեն, հակապետական նման վերաբերմունքը, որը արմատից կացնահարում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Հատկանշական է նաեւ, որ ՌԱԿ հիմնադրման 96-րդ ամյակին նվիրված շքեղ հանդիսությունը կայացավ կիրակի՝ նոյեմբերի 12-ին, Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հանրահայտ հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում եւ, ի հեճուկս իրագործված բոլոր խանգարող հանգամանքների, մեծ աջակցություն ստացավ ժողովրդի կողմից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am