Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություն կատարել կառավարության 2024 թ. օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշման մեջ: Որոշմամբ հաստատված սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրի մեկնարկից սկսած ստացվել է ԱԱՀ-ի 75 տոկոսի չափով աջակցություն տրամադրելու 2 շահառուի 6 հայտ՝ մոտ 18 մլն դրամի չափով։ Ծրագրի իրականացման ընթացքից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և շտկել առանձին դրույթներ, մասնավորապես՝ պարզվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիները (ԽԵԿ) սպանդանոց են տեղափոխվում ոչ միայն ֆերմերային տնտեսությունների, այլև նրանց լիազորած անձանց կամ գնորդի կողմից։ Բացի այդ, ԽԵԿերի նույնականացման համար անհրաժեշտություն է առաջացել ունենալ նաև ԽԵԿ-երի սպանդի վերաբերյալ N 5 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները։

 Սպանդանոցային սպանդի ծավալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուկայահանվող ամբողջ մսեղիքի ծավալում սպանդանոցային սպանդի արդյունքում ստացված մսեղիքի մասնաբաժինը շատ փոքր է։ Սպանդանոցային սպանդը խրախուսելու, բակային մորթի ծավալները կրճատելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նոր՝ սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության ծախսերի փոխհատուցման ծրագիր, որով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել սպանդանոցներին՝ ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց։ Նախագծով առաջարկվում է ծրագրի առանձին դրույթներում կատարել փոփոխություն և լրացումներ, ըստ որոնց՝ ԽԵԿ-երը սպանդանոց կարող են տեղափոխվել նաև ֆերմերային տնտեսությունների կողմից լիազորված անձանց կամ գնորդների կողմից, ինչպես նաև սահմանվել է լրացուցիչ պահանջ այն մասին, որ շահառուն փոխհատուցման ստացման դիմումին կից պետք է ներկայացնի ԽԵԿ-երի սպանդի վերաբերյալ N 5 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները, նախագծի ընդունումից հետո մինչև 2026 թ. դեկտեմբերի 30-ը սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողներին, նախագծով սահմանված ընթացակարգի համաձայն տրամադրել ֆերմերային տնտեսության կամ վերջինիս լիազորած անձի կամ գնորդի համար անվճար սպանդի ծառայություն մատուցած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու դիմաց 10 000 դրամի չափով փոխհատուցում։ Ընդ որում՝ փոխհատուցում չի տրամադրվում ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին կամ գնորդներին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներին և տնտեսվարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսվարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության դիմաց։

Նախագծի ընդունման դեպքում 2025 թ.-ի համար պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների պահանջարկը կկազմի շուրջ 443 մլն դրամ։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am