«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մտադիր է մասնակցել Գյումրիում մարտին կայանալիք արտահերթ ընտրություններին։
Ընդդիմադիր պատգամավորի այս որոշումը, իհարկե, տհաճ անակնկալ է եղել նաեւ իշխանությունների համար, քանի որ Մարտուն Գրիգորյանը բավականին ճանաչված է Գյումրիում եւ ունի մեծ ընտրազանգված։ Վերջինս 2008 թվականին եւս մասնակցել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ նրա օգնական Լիզա Գասպարյանն ասաց. «Այս պահին ձեռնպահ կմնամ մեկնաբանություն տալուց: Կարծում եմ, որ առաջիկայում՝ կարճ ժամանակահատվածում, պարոն Գրիգորյանն իր վերջնական որոշումը կհայտնի»:
Ինչեւէ, արձանագրենք, որ Գյումրիում մարտի 30-ին սպասվող ընտրությունները թեժ են լինելու»:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը