Ես 100 ռուբլիով չեմ խաղա. Պավլուչենկո
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ռոման Պավլուչենկոն պատրաստվում է բողոքարկել ակումբի պատիժը, որով նրա բոնուսները կրճատվում է 99%-ով: «Արարատը» նշել է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում, պատճառն այն է, որ թիմի ավագն առանց մամուլի քարտուղարի հետ համաձայնեցնելու հարցազրույց է տվել եւ սկանդալային հայտարարություն արել ակումբի վերաբերյալ: «Ես բոնուսներս 99%-ով կրճատելու որոշումը բողոքարկելու եմ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում, որովհետեւ չեմ պատրաստվում 100 ռուբլու դիմաց խաղալ: Պայմանագիրս այս պահին խզված չէ, ես «Արարատի» ֆուտբոլիստն եմ: Այսօր մասնակցել եմ թիմի մարզմանը: Ողջ իրավիճակը չեմ ցանկանում ներկայացնել: Մոտ ժամանակներս տեղեկություններ կլինեն»,- ասել է նա:
