Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկայի գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել։

Ըստ «Օրագիր news»-ի՝ «Էթիկայի հանձնաժողովը տեղյակ չէ Տարոն Չախոյանի վիրավորական գրառումից» վերտառությամբ հրապարակման՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։

Ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ Տ. Չախոյանի վարքագիծը պարունակում է նշված կանոնի առերեւույթ խախտում, քանի որ սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը առերեւույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։

Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ։

Հիշեցնենք, որ խոսքը նույն Տարոն Չախոյանի մասին է, որի առնչությամբ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ուժային կառույցների ղեկավարներին՝ հայտարարելով, որ նա ստախոս է եւ սուտ մատնության համար պետք է պատասխանատվություն կրի: Կարճ ասած՝ ֆեյք տարածող պաշտոնյա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Մենք պայքարելու ենք սրանց կեղտոտության դեմ․ Ալիկ Ալեքսանյան (video) Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն Պատերազմ կեղծո՛ղ, ժողովրդին շունշանգյալ ես ասում, հղի կանանց գցում մեքենայի տակ․ Հենրիխ Դանիելյան (video) Ինքնին անընդունելի երևույթ է․ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում Փողոցով եկա՛ծ, մինչև գարնան վերջ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու քեզ վռնդի. ազատամարտիկ Բազեյան (video) «Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես». էդուարդ Շարմազանով Այդ ձայնագրություններում սադրիչներ են․․․ որևէ մեկը կարո՞ղ է բացառել․ Գոհար Մելոյան (video) Ձեզ բացահայտեմ՝ ոնց են սրանք մեր գլխին ուզում սարքել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնեց (video) «Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու». Դերենիկ Մալխասյան (video) Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters Շատ փոքր են, որ մեզ ոչնչացնեն. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (video) Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում #ՈՒՂԻՂ․ «Բոմժն էլ ես, շունուշանգյալն էլ ես»․ Գառնիկ Դանիելյանի կոպիտ պատասխանը Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի մղձավանջը․ Նիկոլի հիստերիան սարսափեցրել է ուսապարկերին»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գրավն է կիրառված՝ 4 մլրդ դրամ «Նիկոլին տանն էնքան են ասել բո՛մժ, էլ չի դիմանում»․ Կարապետ Պողոսյան (video) Սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ընդունել եք ադրբեջանական օրակարգը․ Աբրահամյան Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք»․ քաշքշոց Սամվել Կարապետյանի գործով դատարանի բակում (video) ՇՏԱՊ․ Վնասված դեմք․․․․ Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկում․․․ իրավիճակը լարված է (video) Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ Ինչ ասաց Սամվել Կարապետյանը դատարանում․ իրավիճակը բակում լարված է (video) Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել, այդ թվում նաև Վովա Վարդանովի որդուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am