Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ առկա պաշտոնական տեղեկությունների, Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հզորությունը կհասցվի մինչև 10 միլիոն տոննայի։ Տրանսկասպյան միջանցքի շահառու երկրներն են Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան։ «Այդ լոգիստիկան անվանում են նաև Միջին միջանցք, ու մասնավորաբար Ադրբեջանի համար այն ունի ռազմավարական նշանակություն։ Ադրբեջանը ցանկանում է դառնալ Արևելք-Արևմուտք ուղղության վրա կարևոր լոգիստիկ միջանցք՝ իր տրանսպորտային, նավթագազային և այլ հզորությունները տրամադրելով մերձկասպյան թյուրքախոս երկրներին՝ Ղազախստանին և Թուրքմենստանին՝ դեպի Թուրքիա և ԵՄ դուրս գալու համար»,-անդրադառնալով թեմային՝ գրել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա վերջինս Միջին միջանցքով՝ Բաքվի նավահանգստով ելք է ստանում դեպի Վրաստանի Սևծովյան նավահանգիստներ՝ Բաթումի, Փոթի, Անակլիա, ինչպես նաև Թուրքիա։

Հոդվածի հեղինակները նա նշում են, որ Ադրբեջանն, իր լոգիստիկան տրամադրելով Թուրքիային, Չինաստանին, Արևմուտքին, տնտեսական և քաղաքական դիվիդենտներ է ստանում. «Դրան զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՌԴ-ի և Իրանի միջև կապող օղակ՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծը՝ երկաթգիծ, ավտոմայրուղի և գազամուղ»։

Տրամաբանորեն, Հայաստանը նույնպես մաս պետք է կազմի Հյուսիս-Հարավ նախագծի՝ ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղղության վրա։ «Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմը վատթարացնում են հարաբերությունները ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ՝ դրան զուգահեռ ՀՀ-ին ոչինչ չտվող պայմանագրեր ստորագրելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագիծը, որը թույլ կտար Իրանին հայկական տարածքով դուրս գալ Սև ծով ու ՌԴ, ինչպես նաև ռուսական, վրացական ապրանքներին՝ ՀՀ-ով դուրս գալ Իրան և Հնդկաստան, դեռևս կյանքի չի կոչվել։ ՀՀ իշխանությունները չեն կարողանում կյանքի կոչել լուրջ լոգիստիկ նախագծեր և խոսում են «Խաղաղության խաչմերուկից», որը մնալու է թղթի վրա, քանի որ Ադրբեջանին և Թուրքիային այն պետք չէ։ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ նրանք ցանկանում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ խաղաղ ճանապարհով կամ ռազմական ուժով»,-գրում է ալիքը։

Հեղինակները նաև շեշտում են, որ Հայաստանը խզում է իր կապերն ավանդական դաշնակիցների՝ ՌԴ-ի և Իրանի հետ՝ դրան զուգահեռ ոչինչ չստանալով Արևմուտքից. «Այդ ֆոնին Ադրբեջանը խորացնում է տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապերը հարևան Վրաստանի և Իրանի, ՌԴ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների և Թուրքիայի հետ։ Իսկ Ադրբեջանը նպատակ ունի դուրս թողնել ՀՀ-ն Հարավային Կովկասում բոլոր լուրջ տնտեսական, լոգիստիկ նախագծերից՝ դրանով թուլացնելով ՀՀ-ի թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական ներուժն ու խթանել արտագաղթը ՀՀ-ից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 21․ 01․ 25 թ համարում։

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am