Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն են...

Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն են: Համեստ պաշտոնյային, ով իր չափը գիտի, հարգում է դիմացինին, չի գերագնահատում իր գիտելիքները, գիտակցում է իր սխալները, զղջում է դրանց համար, կարելի է ներել ու հասկանալ, բայց երբ մարդը սխալ սխալի հետեւից է թույլ տալիս, ավերածություններ անում եւ հետն էլ իրեն անսխալական ու անթերի համարում, զզվանքից բացի այլ զգացում չի առաջացնում: Իշխանական զույգը տեւական ժամանակ է կորցրել է չափի ու տակտի բոլոր սահմանները, խելք-խրատ է տալիս հանրությանը, փորձում է արժեհամակարգ թելադրել, պիտակներ կպցնել տարբեր` իրենցից գրագետ ու խելացի մարդկանց: Օրինակ, նրանց թվում է, թե իրենց հանդեպ նեգատիվ վերաբերմունքը պայմանավորված է «հորինվածքների ու լեգենդների» տարածմամբ եւ «բարեկամական խորհուրդներ» են տալիս` «ռեբրենդինգի» գնալ, «հաղթահարել տգիտությունը»: Իրենց գրագիտությունը չի բավարարում հասկանալու համար, որ ոչ մի լեգենդ չի կարող անել ավելին, քան իրենք են արել իրենց գործողություններով: Չեն գիտակցել, որ մարդիկ իրենց մասին դատում են ոչ թե ուրիշներից, այլ` հենց իրենցից լսածով: Չեն գիտակցել, որ անգամ այդ լսածն այնքան դեր չի խաղացել, որքան` տեսածն ու ապրածը: Մեր երկրին բերած բոլոր ավերածությունների 10 տոկոսն անգամ բավարար կլիներ, որ ցանկացած նորմալ երկրում տվյալ իշխանությանն առնվազն տուն ճանապարհեին: Եւ նույնիսկ տասը լեզվի իմացությունը չի օգնի հաղթահարել այն տգիտությունը, որով այսօր կառավարվում է մեր երկիրը: Առհասարակ` բառերն ու հասկացությունները մեզանում արժեզրկվել են: Սրանք մերժում են իրենց ուղղված ցանկացած քննադատություն, իրենց քննադատողներին տգետ անվանում: Ինչքա՜ն պետք է մարդն իրականության ու չափի զգացումը կորցրած լինի, որ ՀՀ առաջին նախագահի զինակից Լեւոն Զուրաբյանին տգետ անվանի: Ինչքա՜ն պետք է քինախնդիր ու քննադատությունը չհանդուրժող լինի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը չշնորհավորի, իսկ մի քանի օր անց շնորհավորի Նիկոլ Ծատուրյանի 80-ամյակը, միայն նրա համար, որ վերջինս իր «էլեկտորատն» է: Ինչքա՜ն պետք է մարդը չհարգի իր ժողովրդի պատմությունը, որ ժխտի Արեւմտյան Հայաստան տերմինը եւ Արմավիրը Արեւմտյան Հայաստան հռչակի: Ինչքա՜ն պետք է ատի Արցախը, որ հայտարարի, թե Ղարաբաղն էն գլխից հանձնված էր ու Ալիեւի հրահանգով մասնակցի Մինսկի խմբի ֆորմատի ոչնչացմանը: Ինչքա՜ն պետք է պետական բյուջեն համարի իր անձնական օգտագործման «գրպան», որ կրճատի Պատմության ինստիտուտի ֆինանսավորումը, որովհետեւ իրեն հայոց պատմություն պետք չէ, իսկ ինստիտուտի տնօրենն էլ երբեմն քննադատել է իրեն: Ինչքա՜ն պետք է ոչ ադեկվատ լինի, որ միանձնյա մի ողջ ժողովրդի ճակատագիր որոշի եւ չվախենա պատմության դատաստանից:

Արմինե Օհանյան

hraparak.am

դիտվել է 1191 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am