Ի՞նչ գիտության մասին է խոսքը, ո՞ր բուհում է զարգանում գիտությունը. Էլինար Վարդանյան

Զինապարտության մասին օրենքի, ընտանեկան բռնության օրենքի քննարկումները ցայտուն դարձրեցին  սուր խնդիրներից մեկը՝ խորքային և փաստարկված բանավեճի , խորքային քննարկումների ունակության բացակայությունը։ Ո՞վ  է կազմակերպում, ով՝ ում դեմ է անում՝ սա է քննարկման նշաձողը, իսկ դա շատ պրիմիտիվ է, սա զարգացման չտանող մակարդակ է։ Ու ինձ ամենեւին չհետաքրքրող։ Ես կցանկանայի, որ այլ հարցեր, այլ շեշտադրումներ քննարկվեին։ Կար առիթ ու մինչեւ  վերջ պետք է բացվեին բանակի խնդիրները,  ուզու՞մ ենք պարզ խոսել, պատրա՞ստ ենք բաց խոսել ՝ուրեմն պետք է խոսել։ Ա. «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը լավն են։ Դրանք արվել են, որովհետեւ դրա կարիքը կա։  Եւ դա պետք է արվեր ավելի վաղ։ Ինչու չի արվել, դա այլ հարց է։ Դրանք բավարար են՝ ոչ։ Ու պետք է բաց խոսել, ու ասել, որ ՊՆ-ից շարունակություն  է պահանջվում։ Հասարակությունը պետք է պահանջի, ես , դուք , մյուսը՝ պետք է պահանջենք.  կոնկրետ քայլեր , բարեփոխման կոնկրետ ծրագրեր։ Թեման պահանջում է բաց խոսքի ժանրում զգույշ լինել, իսկ ես փակի  հնարավորություն չունեմ։ Դրանց սովորաբար հրավիրվում են « յուրայինները»։ Կան շատ հարցեր, ցավոտ ու լուծման կարիք ունեցող թեմաներ։ Կանգ առանք այսքանով, վաղը ավելի վատ է լինելու, թե պետության, թե այս փոփոխությունների հեղինակների համար։ Բ.  «Ես եմ» ծրագրին զուգահեռ ինչու չունենալ « Մենք ենք» ծրագիրը, որը կպարտադրի մինչ այս պահը լրիվ օրինական տարկետումով չծառայածներին, մասնակցել պահեստազորի պարտադիր  հավաքների՝ զորամասերում, դիքերում։  Բոլորս քննարկում ենք  18 տարեկանների խիզախությունն ու հայրենիքի պարտքը։ Քննարկենք նաեւ օրինական տարկետումով բանակում  չծառայածների այսուհետ երկրի պաշտպանությանը ներգրավվելու տարբերակները։ Նրանք կան ԱԺ-ում, կառավարությունում, պետական համակարգում եւ այլուր։ Գնո՞ ւմ ենք առողջացման` գնանք մինչեւ  վերջ։ Գ.  Փրկո՞ւմ ենք հայրենի գիտությունը։ Ուրեմն խոսենք բաց՝ ի՞նչ գիտության մասին է խոսքը, ո՞ ւր է այդ գիտությունը։ Ո՞ր բուհում է զարգանում գիտությունը, որ ակադեմիական ինստիտում է զարգանում  գիտությունը։ Չխաբենք մեզ անիմաստ գիտական թեզերի քանակով։ Այդտեղ գիտություն չկա։ Մի քանի անհատներ են՝ ուրիշ ոչինչ։  Ուրեմն օգտվենք առիթից ու  քննարկենք  գիտության ոլորտի խորքային, չափազանց խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը եւ տարբերակները։ Գիտության զարգացման ներուժ մենք ունենք, բայց պետք է գնալ լուրջ փոփոխությունների եւ գիտության զարգացման նոր բազա ստեղծելու ճանապարհով։ Դ.  Մթնոլորտը կլիներ շատ ավելի ուրիշ, եթե երկրում լիներ փոփոխությունների մթնոլորտը։ Ի՞նչ է գիտության, կրթության համակարգում, մշակույթի, առողջապահության ոլորտում, արտաքին եւ սփյուռքի հետ հարաբերություններում,   քաղաքային կառավարման մեջ եւ մյուս այլ ոլորտներում վիճակն ավելի լավ է , քա՞ն բանակում։ Վստահաբար այդպես չէ։ Նրանց ղեկավարները Պն-ից առաջ պետք է սկսած լինեին հանրային հնչեղությամբ փոփոխությունները։ Ու երկիրը առաջ կգնար, մթնոլորտը ուրիշ կլիներ։ Ե. Ամենավտանգավոր տենդենց այն է, որ պետական համակարգը, քաղաքական վերնախավը այս ամենից հետեւություն կանի, որ գործ չանելը ավելի ճիշտ է, ավելի անվտանգ է, քան՝ անելը։  Սա կբերի համընդհանուր ստագնացիայի։ Մենք հոգեբանորեն կդառնանք ոչ համարժեք, մեր առաջ կանգնած մարտահրավերներին։ Այս խնդիրը կարծում եմ 2018-ի ապրիլից վարչապետի օրակարգի առաջին հարցերից է լինելու։ Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ» https://www.facebook.com/alternativeprojectsgroup/posts/1473199449454979

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am