Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովում եւ Կառավարությունում տառացի անգրագիտության եւ փնթիության խայտառակ դրսեւորումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որը Կառավարությունից Ազգային ժողով է հասել պաշտոնների եւ պաշտոնյաների մասին սխալներով:

 

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի անունից ՀՀ Ազգային ժողով է հասել մի գրություն, որով նախարարը ԱԺ 3 հանձնաժողովների ղեկավարներին հրավիրում է միջոցառման: Փաստաթղթում նշված է, որ հրավիրվում են «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը»:

Նկատենք, որ 3 հանձնաժողովներից միայն 1-ի` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն ու անուններն են ճիշտ գրված: Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին մամուլը գրեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը հրաժարվել է ԱԺ Առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց այն բանից հետո, երբ Նարեկ Զեյնալյանը անարդար պահանջով հրաժարվեց պատգամավորի իր մանդատից: Այսինքն՝ նրա հրաժարականից հետո այս պահին հանձնաժողովը փաստացի անկառավարելի է, քանի որ դեռ նախագահի նոր ընտրություններն էլ չեն եղել: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այս մասին դեռ դեկտեմբերի 12-ին:Իսկ ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, ապա երբ Թագուհի Թովմասյանին ՔՊ-ն քաղաքական ապօրինություններով հեռացրեց պաշտոնից, այդ հանձնաժողովը մնաց առանց նախագահի եւ այդպես է մինչ օրս: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, սակայն սոցապ նախարարությունից Բաքոյանին ներկայացրել են որպես հանձնաժողովի նախագահ:

 

 

Բայց սա չէ ողջ զավեշտը: Խնդիրն այն է, որ պաշտոններն ու պաշտոնյաների մասին սխալ տեղեկություններով գրված այս փաստաթուղթը ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ընդունել է: Բավական չէ, որ ընդունել է, դեռ ավելին` վերահասցեագրել է նշված անձանց: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ԱԺ աշխատակազմի ղեկավար Առաքելյանի փաստացի դրսեւորված ոչ կոմպետենտության, ոչ պրոֆեսիոնալիզմի եւ անգրագիտության մասին:

Ինչպես կարելի է ընդունել երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների մասին սխալներով գրված փաստաթուղթը եւ դեռ ավելին՝ ընթացք տալ դրան: Այսպես են երիտիշխանիկները կառավարում մեր երկիրը. մոտավորապես, սխալներով, ընկերավարական, ինչպես նաեւ ոչ պրոֆեսիոնալ ու անգրագետ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am