ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական՝ թվով 7-րդ հաղթանակն է տարել դատարանում՝ ընկերության դեմ զրպարտության հայցերով։ Այս անգամ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ընկերության հայցն ընդդեմ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու պահանջը, իսկ զրպարտություն տարածելու համար փոխհատուցման մասով պատասխանողին պարտավորեցրել է վճարել 500․000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Դատարանի որոշման համաձայն՝ ՀԲՃ նախաձեռնությունը պարտավոր է հրապարակայնորեն հերքել իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում 2023թ․ հուլիսի 11-ին հայտարարությունում տեղ գտած «անցյալում էկոլոգիական հանցանքների համար անպատիժ մնացած, ներկայումս անպատասխանատու գործունեության ծավալող (միայն Արծվանիկի պոչամբարն ու Ողջի գետի պարբերական աղտոտումը բավարար է) անհասկանալի ձևերով ՀՀ կառավարությանը բաժնեմաս նվիրած ԶՊՄԿ-ն», «ԶՊՄԿ-ն է աղտոտում է բնությունն ու վնաս հասցնում մարդկանց առողջությանը» զրպարտություն համարվող և ԶՊՄԿ-ին վերաբերող փաստացի տվյալները:

Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների դեմ զրպարտության մեղադրանքով ընկերությունների հայցերը միանշանակ չեն ընկալվում, և հասարակական կազմակերպությունները ու ԶԼՄ-ները մեղադրում են իրենց դեմ հայցեր ներկայացնող ընկերություններին «լռեցնելու» փորձի մեջ։ ԶՊՄԿ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն՝ ի պատասխան հայցերի մասին մեր հարցադրմանն, ասել է հետևյալը. «Զրպարտությունը, կեղծիքը և ապատեղեկատվությունը հանրային ոչ մի շահի չեն ծառայում։ Ավելին, ինչպես տեսել ենք վերջին տարիներին, հանքարդյունաբերության դեմ տարիներով հնչեցրած զրպարտությունը, որը հանքարդյունաբերական ընկերությունները գերադասել են անտեսել, այսօր օգտագործվում է Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի կողմից»։

«Շատ կարևոր է, որ վերջին դատական որոշումներում հստակ նշվում է, որ հրապարակումները պարունակում են զրպարտանք։ Դատական հայցերը որևէ մեկին լռեցնելու համար չեն, այլ նպատակ ունեն, այդ թվում՝ հանրային հարթակում, համացանցում ֆիքսելու, որ հնչեցվածը զրպարտություն է, ապագայում այդ ապատեղեկատվության շահարկումներից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը բավարարել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զրպարտության մասին հայցադիմումները «Դատաբլոգ» ընկերությանը պատկանող «Blognews.am», ինչպես նաև «Օրագիր Մեդիա» ընկերության կողմից գործարկվող «Oragir.News» կայքերի դեմ։

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am