Առցանց պատերազմներ. Ադրբեջանի ԱԳՆ-ը, ամերիկահայ գործիչը եւ ահաբեկչության մեղադրանքը

Ամերիկայի ձայն Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։Սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն։ Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Թվիթերի իր պաշտոնական էջում որոշեց անձնական մեղադրանքներ ներկայացնել ամերիկահայ հայտնի գործիչ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանին՝ անվանելով նրան ահաբեկիչ եւ մաֆիայի ղեկավար: «Ամերիկայի Ձայն»-ին Համբարյանը հայտնեց, որ զարմացած է ադրբեջանցի պետպաշտոնյայի կողմից իր անձի նկատմամբ նման ուշադրությամբ, այն, սակայն, համարելով տրամաբանական. «Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել է, որ թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է, այնպես որ, տրամաբանական է, որ նրա աշխատակիցները հարձակում են գործում հայկական լոբբիի դեմ»: «Ամերիկայի Ձայնը» պաշտոնապես դիմել էր նաեւ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանություն՝ առաջարկելով ավելի մանրամասն ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի կապակցությամբ: Դիմում, որն անպատասխան մնաց: Ինքը՝ Արամ Համբարյանը հիշեցնում է, որ իրական հակամարտությունն ընթանում է մարտադաշտում՝ մարդկային կյանքեր խլելով. «Առցանց հարձակումներն այդչափ լուրջ չեն: Նրանց հետեւանքով որեւէ մեկը ֆիզիկապես չի տուժում, դրանք կյանք չեն խլում»: Համբարյանը, ում առօրյան անցնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների, Սպիտակ տան պաշտոնյաների, խոշոր գործարարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեջ, իր հասցեին ադրբեջանցի պաշտոնյայի մեղադրանքներին փորձում է հումորով վերաբերվել. «Անշուշտ, փոքր-ինչ զարմանալի է, երբ նման հայտարարությունները գալիս են պետական պաշտոնական աղբյուրից եւ դա փոքր-ինչ անհանգստացնում է, սակայն, ի վերջո, դա աշխատանքի մի մասն է»:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am